Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առհելի, առյուծի պես ուժեղ ու հաղթանդամ մարդու դեմ հարձակում գործեր մի Չատո։


Բայց աղքատության ու չարչարանքի դառն բաժակն արդեն լցվել եր, և հրեշն այլևս չեր սարսեցնում Չատոյին։ Նա քնած տեղում վիրավորված ոձի նման տաքացել եր կարծես: Չարքաշ կյանքի տանջանքները, անտանելի վիրավորանքները, մարդկային պատվի այնչափ անհամարհվիլն ու վոտնահարվիլը և բռնի ու բացարձակ զրկողություններն ամբարված նրա տանջված սրտում, այլևս համբերության տեղ չեյին թողել, ամեն ինչ մոռացնել եյին տվել նրան:


Մոռացել եր և՛ կլանք և՛ արև, և՛ մահ, և՛ գարուն ու ծաղիկ, և քաղցած ու պատառոտուն ցնցոտիներով հազիվ մերկությունները ծածկած կնոջն ու մանրիկ զավակներին։ Վերջին համբերությունից դուրս յեկած, նա գնում եր որհասական կռիվ տալու իրենից անհամեմատ ուժեղի, մի կատաղի գազանի հետ: Վերջինս մոծակի խայթոցից շփոթված առյուծի նման մռնչում եր դեպի Չատոն, վոր դեռ պտտում եր բահը, կրկին արհամարհելով թե մահաշունչ և ահավոր հրեշտակի սպառնալիքը և թե մութն ու խոնավ և սառն գերեզմանը։


Յեվ, թեպետ բահը շրըխկաց Թորոսի գլխին, ցնցեց հանդիսատես գյուղականներին և, արյունոտելով, քերծեց ու տարավ ճակատի մի կողմն, սակայն բահը վերջին անգամ միայն հասավ իր նպատակին իսկ այնուհետև յերկրորդ հարվածն ստանալով նրանից, իբրև վիրավորված գազանից դողդոդաց, չոքեց գետնին, ճիգ արավ կանգնելու, աշխատեց նորից ձեռքը ձգելու մի կողմը նետած բահը, սակայն վոտքերն այլևս չդիմացան տակին, իսկ գազանացած թշնամին գոնե այդ դրության մեջ չխղճալով նրան, հափշտակելով փոսերը ձգած ցցերից մեկը, յերրորդ և վերջին կատաղի հարվածն իջեցրեց նրա գագաթին, ջախջախեց գլուխը, վերջ դրեց այնքան տանջված ու թունալից կյանքին։


Չատոյի սրբազան դին թավալվեց գետին, միքանի ահավոր ցնցումներ արավ և յերկու թե յերեք անգամ բերանը բաց ու խուփ անելով, աչքերը շրջելով, վերջապես հանգստացավ։


Հարան ընկավ գյուղը:


— Վա՜յ, սպանե՜ց, սպանե՜ց, մեռա՜վ, մեռա՜վ...


Աջ ու ձախից իրար խառնված գոչում եյին ձայները։ Շուտով թե այգետերերը և թե մերձակա դաշտերի աշխատավորները, մարդ, կին, ծեր, մանուկ, բոլորը ժողովվեցին, և ամբոխը ծովացավ Թորոսի պարտիզի առաջ, իսկ վերջիս ընտանիքը և բարեկամները նրա կուռն ընկած, վորպես ծանր վիրավորվածի, տարան իր ամարաթը:


Ամբոխը խոսում, ափսոսում, ախ ու վախ եր քաշում, զայրանում եր զազրելի յեղեռնագործության վրա, սակայն վրեժխնդիր