Այս էջը սրբագրված է
ջացրել եյին և մանգաղները սրած մտնում եյին գարու, արտերը: Աղքատ Պետին միայն յերկու որավար աշնանացան ուներ կնոջ շնորհիվ. նա հնձեց, բայց յեզը չուներ, վոր կրեր, կասեր։ Յեզներից մինն անիրավ պարտատերն եր տարել, իսկ մյուսը գիժ Ուհանը։ Խեղճը սրանից—նրանից յեզն ուզեց, կասեց, բայց մյուս տարվա համար ցանքս չպիտի աներ — յեզը չուներ։
Այդպես շաշը դագեց, գիժը կերավ, մարսեց. կաշառակեր քյոխվեն
ել մինչև այսոր դիվան չկտրեց։ Պետին մեռավ, Խանումն ել
նրանից հետո չապրեց...