—Ե՜յ, անշնորհք,-կշտամբեց տերը ձիու կոպտությունը։ Ջոմարդն իսկույն լրջացավ, մի րոպե անշարժ կանգնեց, աչքերը Գալոյի յերեսին գցեց և սկսեց գլուխը տարուբերել. կասես՝ ուղում եր ներողություն խնդրել իր կոպէտ վարմունքի համար։ Գալոյի հաստլիկ շրթունքները ձգվեցին,ուրախ ժպիտը փայլեց նրա արևառ. կոշտացած դեմքին, և նա, չկարողանալով թագցնել իր հիացմունքը, նորից համբուրեց ձիու սիրուն աչքերը ու վերջապես գնաց յոնջա բերելու։
Ձիուն կեր տալուց հետո Գալոն ինքն ել մտավ տուն, յերկու
կակուղ լոշ վերցրեց, չորս տակ ծալեց, մեջն ել միքանի բուռ
լոբի լցրեց, փաթաթեց, մի փառավոր դուռում պատրաստեց ու գլխիցը
կրծելով տանից դուրս յեկավ։ Յերբ Գալոն անցնում եր Ջոմարդի
մոտից՝ ձին ղրճղրճալով ծամում եր համեղ յոնջեն։
— Ջա՛ն, ջա՛ն, ախպեր Ջոմարդ, կե՛ր, իշտահիդ մեռնեմ, անուշ
արա,-լի բերանով ասաց նա ու դուրս յեկավ փողոցը։
Բակի դռան առջևից փողոցի մի կողքով սրընթաց անցնում եր
գյուղի մեծ՝ առուն։ Առվի ափին լավ արեգունի տեղ կար։ Մի
խումբ ծերունիներ այստեղ մեջքերը պատին տված ու վոտներր
յերկարացրած՝ զրուցում եյին։ Գարնան արևի ճառագայթները փոքր
ինչ գոլացրել եյին նրանց պաղած արյունը, և այդ պատճառով
նրանց խոսակցությունը անսովոր աշխուժով եր առաջ գնում։
Նրանք խոսում եյին հին ժամանակներից ,անցած֊գնացած բաներից,
մտաբերում եյին իրանց յերիտասարդությունը ու յերանի տալիս
վաղեմի որերին... Ծերունիներից քիչ հեռու, մանրավաճառի
խանութի առջև, միքանի յերիտասարդ մարդիկ խոսում եյին վարուցանքից,
տարվա պտղաբերությունից, ցորենից ու խաղողից և
այլ առորյա բաներից։
Գալոն դուռումը կրծելով, մոտեցավ այս վերջին խմբին ու
նստեց խանութի առջևի թումբի վրա։
Այդ ժամանակ փողոցի ծայրից յերևաց մի կարճահասակ մարդ,
վոր ձեռները քամակին դրած՝ հանդարտ քայլերով առաջ եր գալիս:
Նրա կիսայեվրոպական շորերը և ինքնահավան ու արհամարհական
հայացքը միանգամից ցույց եյին տալիս, վոր յեկողը հասարակ
մահկանացու չե։ Դա Կոստանդ աղան եր, գյուղի ամենաճարպիկ
վաշխառուն և միևնույն ժամանակ ամենաառաջին հարուստը։
Փողոցում գտնվող գյուղացիներից շատերը նրա առջև վոտի եյին
կանգնում և յերկյուղածությամբ գլուխ խոնարհեցնում ։