Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/671

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ամբողջ տասնումեկ ամիս համբերեցիք ստացա, վոր դեռ այսուհետև ել համբերեմ։ Չե, ախպե, քո անամոթույունն եմ տեսնում,մինչև վոր խայտառակ չլինես, խելքդ գլուխդ չի գա ու վոչ մի կոպեկ չես տա։


— Կտամ, աղա ջան, կտամ, են կապուտ աստվածը վկա, կտամ,— ասաց Գալոն, ձեռը դեպի յերկինք բարձրացնելով։


Գալոյի խղճալի կերպարանքը, կասես, միքիչ մեղմացրեց աղայի սիրտը։


— Տես, ինչ եմ ասում, Գալո,—շարունակեց աղան։—Յես գիտեմ, վոր շուտ կամ ուշ դու մի բան պիտի ծախես, վոր կարողանաս պարտքդ տալ. առանց դրան՝ անկարելի յե, վոր դու պարտքից թեթևանաս. իսկ քանի վոր մի բան ծախելու յես՝ վորքան շուտ ծախես,այնքան հեշտ հոգիդ կազատես։


— Ախր ի՞նչ ունեմ, վոր ի՞նչ ծախեմ, աղա ջան, ունեցածս- չունեցածս յերկու աչք կիսավեր հին տուն ե ու միքանի թումբ պապական այգի, են ել վոր ծախեմ, կմնա, վոր մի տուն կաթնակեր յերեխաներիս տանեմ ջուրը լցնեմ։ — Ո՞վ ե մեղավոր, այ վորդի, մի՞թե դու կարծում եյիր, թե փող տվողը պարտքդ քեզ կբախշի։


— Յես չեմ ել ուզում, վոր բախշես. յես մենակ խնդրում եմ, վոր միքիչ խղճմտանքով վարվես ինձ հետ...


— Անխի՜ղճ ենք, բաս,-վրա բերեց Կոստանդ աղան, առածին բառը սաստիկ շեշտելով և շեշտի համաձայն գլուխը տմբացնելով,— փողը տալիս՝ խղճալի յենք,լավ ենք, իսկ հետ պահանջելիս՝ անխիղճ ենք, անիրավ ենք... Ա՜խ, տեղն ե ինձ։ Ինչո՞ւ պիտի լայաղ անեմ քեզ պես աննամուսների հետ խոսել. մուրհակի ժամանակը լրանալուն պես կգանգատվեմ, պրիստավ կբերեմ, տուն ու տեղդ կծախեմ, քեզ ել կխայտառակեմ ու իմ փողս ել լիուլի կվերցնեմ, այ, են ժամանակ յես լավ մարդ կլինեմ։


— Ախր չունեմ, վորտեղից տամ ես րոպեյիս։


— Սև ջահաննամից,- գոռաց աղան, չկարողանալով այլևս բարկությունը զսպել և, փորձելով փեշը Գալոյի ձեռքից ազատել,- տունդ ծախիր, այգի՛դ ծախիր, ձի՛դ ծախիր...


-Վայ գլխիս,-դուրս թռավ Գալոյի բերանից, յերբ լսեց աղայի արտասանած վերջին յերկու բառը։


-Անունն են ե, վոր յես փողատերն եմ, իսկ դու պարտքատերը. ես րոպեյիս իմ գոմում մի քոսոտ յարու յել չկա, իսկ դու թագավորի վայել քահլան[1] ձի յես պահում։ Յեթե դու աղքատ ես, քո իեչի՞դ ե հարկավոր 50-60 մանեթանոց ձին։ քահլան — ձիերի ազնիվ ցեղերից մեկն ե։

  1. Քահլան-ձիերի ազնիվ ցեղերից մեկն ե: