Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/691

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Ալյուր ես առել, լափել, մարդու. փողը պիտի տաս. շուտ արա, ուրանալով դու իմ ձեռից չես պրծնի, աեսնո՞ւմ ես ես ճիոտը, սպառնեց տանուտերը, կարմիր ճիպոտն ոդի մեջ արագ թափահարելով։


— Ուրացողի տունը քանդվի, տանուտեր,-պատասխանեց խեղճ Ավոն,-փողն ուզում ե... ել ի՞նչ ասեմ, պիտի տամ։


— Դե հանի՛, շո՛ւտ արա, շո՛ւտ, —վրա բերեց Մակարը, ձեռն Ավոյին մեկնելով, դե շուտ արա, հանի՛, ասում եմ,-գոչեց նա, պարտապանի ոձիքը ամուը թափահարելով։


Շամամը, վոր մինչև այդ սառել, կպել եր պատին, սաստիկ խղճաց ամուսնուն և գոգնոցի կեղտոտ փեշով թաց աչքերը սրբելով, սկսեց խուլ հեկեկալ:


— Հեմի չունեմ, Մակար աղա, հետո կտամ, ժամանակ տուր,— սկսեց աղաչել Ավոն, աշխատելով դուրս պրծնել պարտքատիրոջ ձեռիցը։


— Յես ժամանակ չեմ ճանաչում, փողս տուր, ասում եմ քեզ,—գոչեց անգութ Մակարը, պարտապանի ոձիքը ավելի պինդ սեղմելով։


—Եգուց, ելոր, գալոր կտամ, ես ել մեր տանուտերը, հենց յերբ ձեռս փող ընկավ, իսկույն կբերեմ տամ, աստված, յերկինք, գետինը վկա, վոր կտամ, ինձ հարամ ե քո փողը,— արտասուքից խեղդված ձայնով պատասխանեց խեղճ մարդը։


Մանուկներից յերկուսը բնազդաբար զգալով իրանց հոր նեղ վիճակը և տեսնելով մոր աչքերից գլգլացող արցունքը, իրանը ել սկսեցին ձայնակցել Շամամին ։ Իսկ Մացակը, իր յերկյուղած աչիկները լայն բացած, զարմանքախառն վախով վոտից գլուխ չափչրփում եր անծանոթ աղաներին և տքնում եր հասկանալ, թև ի՜նչ են ուզում նրանը, ի՞նչ հանցանք ունի հայրը, կամ ինչո՞ւ յե լալիս մայրը։


— Փողս տուր. ասում եմ քեզ, շուն, շան վորդի,—բղավեցա միկիտանչին և վերջին բառերի հետ յերկու այնպիսի ապտակ հասցրեց Ավոյի դեմքին, վոր շրխկոցը յերկինք բարձրացավ։


Շամամը ճչալով առաջ վազեց, վոր ամուսնուն պաշտպանի, իսկ մանուկներն այնպիսի վայնասուն բարձրացրին, վոր նույնիսկ տանուտերի քարե սիրտը մռմռաց։


—Լսիր, Ավո,—միջամտեց նա հաշտարար յեղանակով,—մարդուց ալյուր ես առել, անխոս պիտի փողը տաս. հիմի ունես, փողը տուր, չունես՝ ապրանքը հետ տուր. անհամությունն ի՞նչ բան ե:


Ավոն, վոր դեռ շշմած եր, իսկույն չպատասխանեց. նա նախ հարվածի տեղը սառը ձեռով շոշափեց, հետո կռացավ, գլխից վայր ընկած գտակն առավ ու վրայի փոշին թափ տալով, ասաց.