ու յերեխաների ժխորն ու պարերը ևս առավել նրան հետաքրքրում եյին նորահարսի շորերը, զարդարանքը, վոսկեթել թագը, վորը դնելու եյին նրա գլխին. անչափ, ամենից շատ նա հետաքրքրվում եր այն գեղեցիկ զգեստով ու ընծաներով, վորը բերելու յեր նրա համար պսակի որը նորափեսան։ Խնամունց տանից ամեն որ, նրանց հարևանների միջոցով, լուրեր եյին գալիս պատրաստվող զգեստի ու ընծաների մասին. ասում եյին, վոր Գրիգորը պետք ե այնպիսի շորեր բերի իր հարսնացվի համար, վոր գյուղումը դեռ վոչ վոք տեսած չլինի, վոր ամբողջ գյուղը հիացած ու բերանբաց մնա։ Այդ լուրերի ազդեցության տակ Վարդիի հետաքրքրությունը վառվում եր ու վառվում. նա անհամբեր սպասում եր հարսանիքին. նա առաջուց պարծենում եր արդեն իր ընկերուհիների, իր նման փոքրահասակ աղջիկների մոտ, իրեն սպասող բարիքներով, ասելով, վոր իրենց խնամունց տանեն իր հարսանիքով պետք ե իր համար «թազա շորեր ու շատ լավ լավ զատեր» բերեն։ Բայց ամեն բանից շատ Վարդիին հետաքրքրում եյին չամիչը, կանփետն ու «շաքարով շինած զատերը», ինչպես նա ու մայրն անվանում եյին այն քաղցրավենիքը, վոր այնպիսի առատությամբ բերում եր նրանց տունը փեսացու Գրիգորը։
Մի ամբողջ տարի նա նշանված մնաց։ Շաբաթը մի կամ յերկու.
անգամ Գրիգորը գալիս եր նրանց տունը ու միշտ չամիչ, կանփետ,
խուրմա ու «շաքարով շինած զատեր» եր բերում։ Վարդին
նրա յերեսը չեր տեսնում, նրա հետ չեր խոսում։ Խեղճին ստիպուժ
եյին ամբողջ ժամերով թագնվել. նա կծկվում, կուչ եր գալիս
տան ամենամութ պուճախուժ, ցորենի ամբարի յետևում։ Յերբ Գրիգորը
գնում եր, նրա բերած քաղցրավենիքից Ռեհան աքիրն առատությամբ
տալիս եր Վարդիին ու ասում. «Առ, քեզ մատաղ, իմ
ազիզ բալա, ես բաները, ես շաքարով շինած զատերը, քեզ համար
խնամունց տղեն ա բերել»։ Գրիգորը հայտնի յեր Վարդիին «խնամունց
տղա» անունով։ Վարդին ուտում եր քաղցրավենիքը, ու
«խնամունց տղեն» թվում եր նրան մի շատ լավ շատ բարի ու հրաշալի
մարդ. նա կարծում եր, թե խնամունց տունը կանփետով ու
չամիչով միշտ ինքն ե. կարծում եր, թե «խնամունց տղեն», յերբ
նրան տանի իրենց տունը, յերբ հետը պսակվի, պետք ե նրան միշտ
լավ-լավ շորեր հագցնի ու միշտ չամիչ, խուրմա ու «շաքարվ շինած
զատեր» ուտացնի. իսկ ինքը, Վարդին, դրա փոխարեն պետք ե
նրանց նանի վոտները լվանա, գլուխը քթվի ու նրանց համար առավոտ
յերեկո ջուր բերի աղբյուրից։ Իր ապագա կոչման ու իսկական
պարտականությունների մասին նա վոչ մի գաղափար չուներ:
Մայրը նրան միշտ ասում եր, միշտ հիշեցնում եր, վոր նա պետք