Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/701

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոր համ նրան սպանի, համ իրեն. լավ եր, հրացանը շուտ չգտավ: Նրան մի կերպ հանդստացրին. խոստացան հետևյալ որը հետ բերել Վարդիին։ Չորթանանց տանից իսկույն պատգամավորներ յեկան նորափեսենց տունը• նրանք թախանձանոք ներողություե խնդրեցին ու խոստացան շուտով Վարդիին խելքի բերել ու վերադարձնել: «Ջահիլ ա՛, րախա յա դեռ,—ասացին նրանք,—խելքը դեռ բան չի կտրում. անքեթ ա թամամ, բոլորովին անմեղ ա, վախեցել ա ու փախել։ Աստծու խաթրի համար միքանի որ սպասեցեք. խելքի կբերենք ու կվերադարձնեն մեր ձեռավ կբերենք ձեզ հանձնենք»։


Տնեցիք սկսեցին Վարդիին խելքի բերել. նրան խնդրում, աղաչում եյին, վոր վերադառնա իր սկեսրանց տունը. նա չեր լսում, չեր համաձայնվում գնալ. նրան սպառնում ու ծեծում եյին, այն ել շատ անխնա. նա դարձյալ չեր լսում. նա մի ձենի կրկնում եր, վոր չի գնա։


Ռեհան աքիրն իր քույր Զառիի հետ միասին շատ եր դես ու դեն անու իր «ամոթ ու աբուռ կորցրած» աղջկան խելքի բերելու համար։ Նրանք նախ դիմեցին գյուղի իմաստունին, գրբացին խնդրեցին, վոր նա գիր անի՝ սատանաներին Վարդիի սրտից դուրս քշելու համար, Վարդիի սիրտն այդպիսով սատանաների ձեռքից խլելու ու իր ամուսնուն տալու համար... Գրբացը յերկու հավ ու մի թունդի գինի ստանալուց հետո գիրն արավ, հավատացնելով, վոր յերեք որից հետո Վարդին իր կամքով սուս ու փուս կգնա իր ամուսնու մոտ։


Յերեք որն անցավ, բայց գիրն իր հրաշագործ ուժը ցույց չտվեց. Վարդին չմտածեց անգամ տեղից շարժվել։


Դիմեցին այն ժամանակ տերտերին։ Բարեկրոն հայրը, գյուղի յերկարամյա հովիվ տեր-Մխիթարը, յեկավ, ծալապատիկ նստեց, լավ կերավ, խմեց, բռնոթի քաշեց ու դարձյալ խմեց. կատարը լավ տաքացնելուց հետո հրամայեց դուրս բերել Վարդիին պուճախից, տան մութ անկյունից, ուր նա ալյելուներից թագնվում եր իբրև նորահարս։ Խեղճը դողդոջուն քայլերով յեկավ ու կանգնեց տերտերի առաջին։ Տեր—Մխիթարը մեկնեց նրան իր ձեռքը, համբուրել տվեց աջը ու մի յերկար քարոզ կարդաց նրա գլխին. հիշեցրեց նրան իր տատին ու մորը, վորոնք պսակվել եյին տասը տարեկան հասակը հազիվ բոլորած. սպառնաց նրան, իբրև իր որինավոր ամուսնուն անհնազանդ կնոջ, դժոխքի սարսափներով, հավիտենական ահավոր տանջանքներով, սպառնաց զրկել նրան յեկեղեցի հաճախերու իրավունքից ու ս. հաղորդությունից, իբրև ուխ—