Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/712

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամաց-կամաց դեպի մեզ ա գալիս։ Ասում են ենտեղ, շահի իրան շհարումը, որը հազար, յերկու հազար մարդ ա կոտորվում։ Անտեր ցավը շահին վոր խաթրը չանում ու նրա աչքի առաջին եդքան մարդ ա փչացնում, մեզ իսկի չի խաթրն անի, մեզանից ավելի կկոտորի, յեթե գա. գյուղումս ել մարդ չի մնալ, գյուղը կդատարկվի. եդ լավ իմացեք հա։ Բարձր իշխանությունը հրաման ա արել եդ ա, վոր թամուզ կենանք, գյուղը մաքրենք, աղբերը չթողնենք, գեղից դուրս տանենք, աղբանոցները վոչնչացնենք։ Ասում են դոխտուրները կազեթներումը գրել են, վոր վորտեղ աղբը շատ ա, վորտեղ փնթի, կեղտոտ են ապրում, խուլ ցավն ենտեդ ա տարածվում. լավ լսեցեք հա։ Բարձր իշխանությունը հրաման ա անում, վոր խուլ ցավի համար չորս վաքիլ[1] ջոկենք։ Վաքիլները պետք ա շաբաթը յերեք անգամ գեղը պտտեն ու ճամպերը, հայաթները, տները, գոմերն ու աղբանոցները թամուզ անել տան։ Յես միշտ նրանց հետ եմ ըլելու։ Եգուցվանից պետք ա սկսենք գեղը մաքրել. մի յերկու որ պետք ա բոլորդ ել մնաք տանը ու եդ բանի յետևից կենաք մի-յերկու որով պետք ա հունձն ու փունջը թողնեք, կաչկալսեք. բարձր իշխանության հրամանը շատ թունդ ե, շատ։ Ով վոր վաքիլներին հակառակվի, նրանց քեֆին դիպչի, նրանց հրամանները չկատարի, իր հայաթն ու գոմը չմաքրի, իր դռան աղբը դուրս չտանի գեղից, նրանից ամենաքիչը տասը մանեթ շտրափ կառնեմ ու իրան ել տուն կգցեմ իմացեք հա։ Իմացեք, վոր նաչալնիկն[2] ինքը գալ պտի գեղին մտիկ տա յեթե գեղը մաքուր չլինի, ինձ ու վաքիլներին Սբիր կուղարկի ե, Սբիր. ի՞նչ ա ուզում եք, վոր ձեր խաթրին, ձեր պատճառով մենք տանով-տեղով կորչենք: Չե, յես թող չեմ անիլ, վոր դուք իմ ու իմ իշխանների տները քանդեք. որ ես յետը ինձ համար ել բարեկամ-մարեկամ չի կա, հարուստ ու աղքատ չի կա. ես խուլ ցավը քանի կա, վոչ մինի խաթրն ել ա պահիլ չի պտեմ։ Ա տեր,—դարձավ տանուտերը քահանաներից ավագին — մի — յերկու խոսք ել դու ասա. յերեց ես, կարգավոր ես. քո խոսքը զորավոր կլինի:


Տանուտեր Աղասին վերջացրեց իր ճառը։


Տեր—Գալստի համար անսպասելի յեր այդ դիմումը։ Ի՞նչ ասեր նա. նրա դրությունը շատ դժվար եր. տանուտերի ճառի վոչ մի կետի հետ համաձայն չեր նա։ Նրա խորին համոզմամբ խոլերայի դեմ պետք ե կռվել միմիայն աղոթքներով, թափորներով, մաղթանքներով ու մատաղներով. գյուղի մարրությունից խոլերան չի

  1. Լիազոր, հավատարմատար:
  2. Գավառապետ: