Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/729

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼՈ.Ա՜յ, վորտեղ են ասած՝ խելոք մարդ. գլավին Քերոբը քիչ առաջ Յեղիա մարգարեյի պես ասաց— ուզում ես անել, սիֆթա կնկանդ հետ սավետ արա, լավ լսի, տես, ինչ վոր նա կասի, դուն հակառակն արա, անխոս լավ կլինի: Հիմա յես ել ետենց վճռեցի.վոր մեր ու աղջիկ մեռնեք, կոտորվեք, ետ բանը պիտի գլուխ գա, քանի վոր իմ զլխին փափախ կա, վոչ թե լաչակ։ Ետ ձեր բանը չի։ Դուք ձեր գործին կացեք, իմացա՞ք։ (Բարձր ձայնով) Գյադա Բարթո, գնա, համեցեք արա, թող գան: (Ցերբ, գլավին քերոբը ներս ե մտնում, Շուշիկը դուրս ե գնում):


ՏԵՍԻԼ IV- :


ՆՈՒՅՆՔ, ԳԼԱՎԻՆ ՔԵՐՈԲ, ՍՐՔՈ ՈՒ ՄԻԼԻՏՈՆ.


ԳԼԱՎ. ՔԵՐՈԲ. Թազադան՝ բարև ձեզ:


ԱԼՈ. Այ բարով, հազար բարով, համեցեք նստեք բարձ բերեք եստեղ. Շուշիկն ո՞ւր գնաց: Քերոբ աղա, ասա տենանք, թղթերիդ մեջ ըսկի ի՞նչ կար...


ԳԼԱՎ. ՔԵՐՈԲ. Վողջություն, ամեն բան լավ ե, նաչալնիկը ինձի բարև ա արել ու յեկստրեննի կանչել ա:


ԱԼՈ. Ողորթ, Քերոբ աղա, քո արունն ինչքան քաղցր ե. Կավկազի մեջ ել մեծավոր չմնաց, վոր քեզ չսիրեն ու քու խոսքն ել չլսեն:


ԳԼԱՎ. ՔԵՐՈԲ. Դե ասա, տենամ, ասա։ Մեկ եդ արաղի շիշը ջեբիցդ հան, որհնած արծվի կաթով բերաններս թրչենք, մե լավ քեֆ քաշենք, աշխարումս մեռնել կա...


ԱԼՈ. Վոնց վո՞ր յես ձեզ առաջուց ասացի, ելի ասում եմ, վոր յես խոսքիս տեր մարդ եմ, ավելի շուտ կուզեմ՝ իմ տունը քանդվի, քան թե քեզ նման իշխանը իմ տնից դարդակ դուրս գնա. մի աղջիկ չե՞, քեզ ղուրբան... համա ձեզնից ի՞նչ պահեմ, պառավս, մեկ ել աղջիկս միքիչ չեմ ու չում են անում, համա, քանի՞ գրոշ արժի։


ԳԼԱՎ. ՔԵՐՈԲ. Ե՜, խնամի Ալմաստ, մոտ արի տենանք,ի՞նչ

ես սուքն առել, սևը նստել ի՞նչ ես մեզի ետքան ցավեցնում, կրակի վրան ել պաղ ջուր լցնում. մեկ տղա, մեկ աղջիկ չե՞, բախտավոր ըլեն, մի բարձի ծերանան, վատսալա՜մ...


ԱԼՄԱՍՏ (Տխուր, տրտում, քիթը, բերանը ծածկած, ցածր ճայնով): Աղա ջան, յես սրտանց ուրախ եմ, մեկ աղջիկ չե՞, քեզի ղուրբան, բայց բանն են ա, վոր տղեն-Մանուկը շատ յերեխա յա,Շուշիկս ել 18 տարեկան, թե չե, յես իմ մահը կուզեմ, քեզ նման իշխանի խոսքի վրեն խոսք բերել չեմ ուզի...