ռակությունը ծածկելու համար վկայեցին, թե իրավ բալը շատ թանգ ե, ես ժամանակին ով ե բալն առնում։ Ապա սկսեցին հանդիմանել, թե ինչ հակավոր ե միրգը. հո ուտելու համար չեն յեկել, ինչ են նեղություն քաշում...
Տանտիկինը մինչև ականջակոթերը կարմրած աշխատում եր մի
կերպ յեղածն ուղղի:
-Ով գիտի ինչ ե ասել, չի հասկացել ես հիմարը։
-Ով սուտ ասի՝ գետինը մտնիը—յերդվեց Գիքորը, ու ամեն
բան լրացավ։
Հյուրերին ճամպու դնելուց յետը տիկին Նատոն բարկացած, բարձր-բարձր խոսելով վեր եր քաղում մրգի սեղանը։ Նա հայհում եր Գիքորին, մեկ-մեկ թվում եր թե ինչեր ե անում նա, անիծում եր իր բախտը, իր ամուսնուն։
— Քա, խամ ե,- վորդի, կսովորի, վորդի...ինչի՞ յես սիրտդ
շուռ բերում... Ախ ասոծ, ինչի չես հոգիս առնում,—հառաչում
եր պառավ դեդին։
— Յերանի մի իմանամ՝ մարդու սրտի ես նեղացած ժամանակը
դու ինչ ես խոսում...Խամ ե, դե գնացեք դուք շինեցեք, յես
հո ձեր գերին չեմ,—ձենն ավելի բարձացնելով պատասխանեց
պառավին հարսը ու շարունակեց իր տրտունջն ու անեծքը, մինչև
ամուսինը տուն գար։
Ամուսնու վոտնաձայնը վոր լսեց սկսեց՝ արտասվել, ավելի
բարձր խոսել ու ամանները իրար գլխով տալ։
— Ասում եմ՝ դուրս արա կորչի. յես ծառայի բանն ել կանեմ,
թե խնայում ես՝ փող տաս, կարգին ծառա բռնես... Լավ ե
մարդ ծառւայի տեղ ել քաշ գա, քան թե ամեն որ եսենց սիրտը
շուռ բերի... Իմ թշնամին հո չե՞ս...
— Ի՞նչ ե պատահել,— հարցրեց բազազը՝ տան մեջտեղը կանգնելով։
— Ի՞նչ պետք ե պատահի. — ես եր մնացել, վոր խալխի մոտ
ել մարդ գետինը մտնի, ես ել արիր. ել ի՞նչ պատահի,—վրա թռավ
տիկինը ու պատմեց բալի պատմությունը։
— Վա՜հ—բացականչեց բազազը։
— Ա՛խ աստոծ, — հառաչում եր բարի պառավը, դես ու դեն ընկնելով:
Բազազը Գիքորին ձեն տվեց։
Թմփթմփացնելով Գիքորը ներս ընկավ։
— Մոտիկ արի,- կանչեց բազազը։
Գիքորը վախեց նրա գույնից , մնաց տեղը կանգնած։