րակացուն Մարյանի անունը տված չեր լինիլ ճշմարտությունը քողարկելու համար, պատվիրում եր կնկանը լռել, վոչինչ չհայտնել:
— Դու չըմգիդալդ դիր, տեսնանք վորտեղ ե պտուկ անում:
Մարյանը լուռ լսում եր մարդի պատվերը, ամեն չրխկոցից
զարզանդում, աչքը դռանը գցում, հառաչում։
Մինչ այս մինչ այն տագնապալից գիշերն անցավ, արշաշույս
ծագեց, ու հանկարծ մի խումբ սպառազեն ձիավորներ վորոտընդոստ
արշավելով շրջատեցին անզեն անոգնական Թևանի խրճիթը:
Թևանը դուրս յեկավ, անխոս կանգնեց նրանց առջև։
Նրան պրկեցին հայհոյելով ու ապտակելով, բայց նրա խուփ
բերանից մի հառաչանք չփրթաց. նրա սառած աչքերից մի կաթիլ
արտասուք չծորաց։ Նա կարծես քարացել եր և ցավ զգալու
ընդունակությունը կորցրել։ Բայց նրա ցավը զգում եր Մարյանը
և անխոս մորմոքվում։
Հավաքված ամբոխի անզոր կարեկցությունը չեր թեթևացնում
կալանավորի տանջանքը, այլ ավելի յեր ծանրացնում նրա դրությունը։
Վոչ վոք սիրտ չեր անում միջամտել, ուստի ուրյադնիկը
իր իշխանության հմայքը անսասան պահելու համար իր մտրակի
ուժն եր ցույց տալիս կապված կալանավորի վրա։
Մարյանը մնացել եր շիվանի մեջ: Մի կողմից մարդի պատվերն
եր նրան խեղդում, մյուս կողմից տանջանքը։ Յեթե մարդի
պատվերն եր կատարում, սիրտն եր փշուր գալիս, յեթե բերան
բանար յեղելության մասին, պատվիրազանց կդառնար։ Յեվ այսպես
յերկու կրակի մեջ մնացել եր կալ ու կապ, անխոս, անշարժ,
և արտասուքը նրա ծով աչքերից հոսում եր։
Ցերբ կալանավորին ճիպոտ տալով քշեցին դեպի հանքագործարանը,
գյուղի կնանիքը հավաքվեցին Մարյանի գլխին հարց ու
փորձ անելու, բայց Մարյանը վոչինչ չեր պատասխանում, այլ շարունակ
հեկեկում եր։
— Քարը ծովն ե ընկել տնաքանդի,— փսփսում եյին նրանք
ու կամաց-կամաց քաշվում հեռանում։
Մարյանը մնաց իր ցավերի հետ մենակ։ Նա յերկար-յերկար
նայում եր դեպի հանքագործարանը, ու նրան յերևութանում եր
պատժարանը, սոսկում հարուցանելով նրա մեջ։ Գուցե այդպես ել
մնար կանգնած արձանի նման, յեթե զարթնած յերեխաների ճիչը
չուշաբերեր նրան և նրան տուն մտնել չտար։ Բայց ի՞նչ զարզանդ
եր դարձել թափուր տունը։ Հենց եր մեռելատուն։