Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/814

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոր պարոնը Թիֆլիս ե գնացել, շուտով կգա։ Միքանի որ հետո իմացա, վոր Բարգվումն ե, բայց իմ կույր բախտից չեյի կարողանում նրան մի տեղ հանդիպել։Գնում եյի բնակարանը՝ ասուէ եյին գրասենյակ ե գնացել։ Գնում եյի գրասենյակը՝ ասում եյին Բալախաի յե գնացել կամ բանկը:


Քանի վոր գրպանումս դեռ միքանի կոպեկ կար, յես որորվում եյի նրան գտնելու հուսով։ Բայց յերբ մի որ ել փողս հատավ, և հյուրանոցի տերը դուռը փակեց իմ առթև, յես վորոշեցի այդ որը, ինչ ել վոը լինի՝ գտնեմ ծանոթիս, պաշտոն խնդրեմ,իսկ մինչև պաշտոն գտնելը միքիչ փող պարտը վերցնեմ։


Գնացի նրա բնակարանը, բնակարանից գրասենյակ, գրասենյակից բանկ։ Յեվ այսպես ամբողջ որը։ Արդեն լերեկոյանում եր, յես դեռ վոչինչ չեյի կերել, միայն անընդհատ ծխում եյի: Յերբ վերջն անգամ գնացի գրասենյակ, ինձ ասացին, վոր տուն ե գնացել և այնտեղից ել պիտի յերթա ժողովարան։ Իսկույն շտապեց ժողովարան , կանգնեցի փողոցում, դռան առջև: Քաղաքի հարուստները, ինժեներները, ինտելլիգենտները կառքերով գալիս եյին իրար յեաևից, գոհ և ուրախ:


Մեկ ել հանկարծ տեսա նրան՝ ծանոթիս, վորին տասնևհինգ որ եր յերազել եյի. ուղղակի աչքերիս չեյի հավատում։


Վաղածանոթի ժպիտով իսկույն դեմը յելա և գլխարկս վերցնելով ձեռք մեկնեցի։


— Բարև ձեզ, պարոն այսինչ։


Նա դժկամակությամբ ձեռք տվավ և ասավ.


— Յես ձեզ չեմ ճանաչում, ներողություն։


— Մի՞թե չեք հիշում,—զարմացած հարցրի յես.—անցյալ ամառ Դլիջանում ծանոթացանք. ուսուցիչ այսինչը։ Ձեզ շատ վորոնեցի...


Պարոն ծանոթս իբրև թե սկսեց փորփրել իր հիշողությունը և ապա սառնորեն պատասխանեց.


— Վոչ, չեմ հիշում, չեմ կարողանում մտաբերել։


— Միևնույն ե, — ֊ասացի յես. գլխավորն այդ չե, այլ այն, վոր յես տասնևհինգ որ ե այստեղ եմ, պաշտոն գտնելու յեմ յեկել, միակ հույսս դուք եք,խնդրում եմ ձեզ...


— Ներողություն, սերելիս,—խոսքս կտրեց պարոնը՝ ձեռքը թափահարելով.— Յե՛ս, յե՛ս... Ժամանակ չունեմ, գիտե՞ք, ժամանակ չունեմ պաշտոն գտնելու. դուք գտեք, յես կմիջնորդեմ։ Ցտեսություն...


Յեվ առանց իմ պատասխանը լսելու թռավ ներս։