Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/818

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յեկավ, գերանի ծերը ուսիս դիպավ ու ջարդեց. շատ չանցած՝ մնացածն ել քանդվեց, ու յես մնացի ուրիշի դռանը։ Մի շաբաթ ա պառկած եմ մեր Սարգսի տանը։ Տեսնում եմ, վոր հալս հալ չի. եսոր կանչեցի մեր վարժապետին, վոր ծս նամակը գրի, ինչ վոր սրտումս պահած ունեմ՝ իմ ազիզ վորդուն իմաց անեմ...


«Ո՞վ գիդի, կարելի յա մինչև ես նամակի տեղ հասնելը յես կենդանի չլինեմ, ու թե վոր ես ել իմ խոսքն ա. ելի, վո՛րդի, ասում եմ. հո՜ւսով եմ, հո՜ւսով, վոր դու կգաս, մեր ավերակ տունը կշինես, քու ոջախի, քու հողի տերը կլինես...


«Մնա՜ս բարով. իմ որհնանքը քեզ ու իմ հարսին, իմ թոռներին... Մնամ քեզ սիրող և կարոտող մայրդ...»:


Մինասը մի շնչում կարդաց նամակը. նա զգաց, վոր մայրը մեռած ե. գիտեր, վոր միայն վերջին րոպեն կարող եր իր համառ. մորը ներշնչել այսպիսի նամակ։ Ու տարիներով թագնված, անթեղված զգացումներն սկսեցին շարժվել իր մեջ: Մոր վերջին խոսքերը հնչում եյին վորպես կշտամբանք իր սաոնության և անտարբերության դեմ: Խորին ափսոսանք, խղճահարություն բռնկեց նրան։ Չեր կարողանում ներել ինքն իրեն, վոր այսքան ժամանակ չգնաց, չտեսավ մորը, չտվավ նրան են մխիթարությունը...


Նա ճգնում եր պատկերացնել մորը, բայց իզուր. կարծես դիտմամբ նա ծածկում եր դեմքը ու հեռանում դեպի հավիտենական լռությունը ...


Դրա տեղ գալիս եյին մանկական հուշերը, այն տարիները , յերբ ինքը գյուղումն եր, մոր փեշի տակ։ Հիշում եր մի որ, աշնան վծրջերին, յերբ սաստիկ քամուց հետո պայծառ որ եր, իրենց տան առաջի թթենին քամուց մերկացած՝ տխուր նայում եր։ Յեվ ինքը, վորը միշտ մանկական հետաքրքրությամբ հետևում եր տերևաթափին, մանավանդ ուզում եր անպատճառ նկատեր թե յե՞րբ կընկնի վերջին տերևը, այս անգամ տեսավ, վոր մի հատիկ տերև ե մնացել ծառին։ Ու յերբ ցույց տվավ մորը, նա ասաց.


— Տերևը վորդին ա, ծառն ել մերը. եդ մեկ տերևը շատ ա սիրում մորը. չի ուզում բաժանվել... դու յել ինձ շատ ես սիրում. ինձանից չե՞ս բաժանվիլ...


Նա նորից վերցրեց նամակը, վոր մի անգամ ել կարդա, բայց չերեխան հանկարծ մի ճիչ արձակեց և ճանկելով նամակը` վայր ձգեց ներքև5 սեղանի տակը1


֊ Վերջին տերևը...շշնջաց նա. ֊վերջին տերևն ել ընկավ... Յեվ արցունքի յերկու կաթիիլներ հանդարտ սահեցին նրա աչքերից...