ջիկը քո պարտքդ կատարեցիր, մեր տան ամոթը վերացրիր, աստված քեզ վարձահատույց ըլի վնաս չունի, մատաղ, յես կպատժվեմ, դու քո քվերդ լավ մտիկ տուր, միշտ մխիթարի նրան, մորդ սիրտ տուր. յես գիտեմ ջրատար պառավն եսքան ցավերը չի կարող տանել, շուտով գերեզման կմտնի. դու մի տըրտմիր, սիրուն բալես, Սմբատին ախպոր ու հոր պես ընդունի յես ինքս կերթամ, նեղությունը կքաշեմ ու բանտի միջիցն ել աստծուն աղոթք կանեմ, վոր ձեր վերջին նեղությունն ես ըլի:
— Չե, չե, դու չես գնալ, յես եմ մարդասպանը, յես պտի
պատժվիմ, հառաջ վազեց Սմբատն ու փաթաթվեց ծերունու վիզը:
— Վոչ դու յես՝ վոչ նա, յես եմ մարդասպանը յես. ես որվան
մարդասպանն աղջիկ ա, թող աղա միրզեն գրի իմ խոսքերը,
թող աղա մովրովն ինձ բանտարկի, հերիքնազը մոտեցավ ու գրկեց
քեռուն ու Սմբատին։
— Չգրե՛լ, վոչ այս ցնդած տղայի և վոչ այս հիմար աղջկա
խոսքերը, բարկացավ մովրովը գրագրի վերա, յերբ նա ուզում եր
արձանագրել նոցա ասածները, յես իմ հանցավորին լավ ճանաչեցի,
յուր բերանովը խոստովանեց, դրանք իրանց գլխից ձեռը վերցըրած
անմիտներ են, բայց յես խելք ունիմ, հասկացողություն
ունիմ, յես անմեղներին ու ցնորվածներին պատմելու միտը չունիմ։
— Վորտեղից յեկել եք, այնտեղ կորեք, հեռացեք յերեսիցս,
հրամայեց մովրովն և յասավուլները աղջկա կռնից քաշելով հետ
մղեցին, իսկ Սմբատի վզակոթը տաքացնելով դուրս վռնդեցին։
Բոլոր բազմությունը լուռ եր, շատերը շարժված այս աղիողորմ
տեսարանիցը ծածուկ արտասվում եյին, ամենքը պարզ համոզվեցան,
վոր սպանողը հերիքնազն ե յեղել և շատ իրավացի յե
արել. Մահմատ—Բաղը բեգի հորեղբոր վորդիքը վորոնք նույնպես
ներկա եյին, իրանք ևս արդարացնում եյին աղջկանը։
— Տանուտե՛ր, հասարակություն, ի վերջո խոսեցավ մովրովը,
յեկեք այս արձանագրության ներքևն ամենքդ ել վկա գրվեցեք
դուք լսեցիք վոր Խեչանն իր բերանովը խոստովանեց, թե սպանողն
ինքն ե և թե հին վոխ ե ունեցել Մահմատ—Բաղրի հետ և թե
խաբեյությամբ յուր տունն ե բերել և այս չարագործությունը
կատարել։ Յես այս րոպեյից սրան բանտարկում եմ, մի քանի ժամանակից
սա Յերևանի բերդը կերթա. մենք սրա գործերը մանրամասն
կքննենք, ուր հարկն ե կուղարկենք, իսկ ինքը յեթե փաստեր
կունենա, թող տեղն արդարանա։
— Աղա, գլխիդ մատաղ, մոտ յեկան մի քանի հառաջավորներ
հայերի և պարսիկների միջից, վորոնց հետ եյին և սպանվողի ազ—