Jump to content

Էջ:Lusnyak.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԸՂՁԱՆՔ
Դաշնակ մը լոկ կ՚ուզեի
Եվ սրահ մը կես մթին,
Մատներըս
Այդ դաշնակը խոսեցընել գիտնային,
Ի՜նչ կըլլար:
Թո՛ղ դաշնակը մատներուս տակ հեծկլտա՜ր.
Մթնշաղին մեջ իմ քով,
Պչրանքով,
Բարակ շող մը արևի,
Թելիկ մը ոսկի,
Սըպրդեր
Պատեն վեր:
Դաշնակիս հետ իմ հույզերս ալ խոսեին.
Ու անիկա թո՜ղ հեծեր,
Դոդդոջեին, կարկամեին իր մատներ,
Թող իմ ցավես անիկա ալ ազդըվեր: