Այս էջը հաստատված է
Չ՛ԱՐԺԵՐ
Քանի որ երգը կա այնչա՜փ աղու,
Երգը սփոփիչ սիրտի ցավերու,
Որ հոգինուս վիշտ, միտքին կնճիռներ
Կարտահայտե մեղմ շեշտով կամ աղու,
չէ', գրել չ՚արժեր:
Մեր լեզվին նման ու՞ր գտնել սակայն
Զգացումներու ճշմարիտ թարգման.
Այս աշխարհիս մեջ կյանքերնիս անել
Քանի որ խոսքեր լոկ պատմել կրնան,
չէ՚, չ՛արժեր երգել.
Բայց ունկնդիրներ հաճախ գտնվին,
Որ մեր խոսքերուն ցավի կրակին
Պաղորեն երբեմն մնան անտարբեր,
Մեզ լոկ կը մնա խորհիլ տրտմագին,
չէ՛, խոսիլ չ՛արժե՜ր...
Չ՛ԱՐԺԵՐ
Քանի որ երգը կա այնչա՜փ աղու,
Երգը սփոփիչ սիրտի ցավերու,
Որ հոգինուս վիշտ, միտքին կնճիռներ
Կարտահայտե մեղմ շեշտով կամ աղու,
չէ', գրել չ՚արժեր:
Մեր լեզվին նման ու՞ր գտնել սակայն
Զգացումներու ճշմարիտ թարգման.
Այս աշխարհիս մեջ կյանքերնիս անել
Քանի որ խոսքեր լոկ պատմել կրնան,
չէ՚, չ՛արժեր երգել.
Բայց ունկնդիրներ հաճախ գտնվին,
Որ մեր խոսքերուն ցավի կրակին
Պաղորեն երբեմն մնան անտարբեր,
Մեզ լոկ կը մնա խորհիլ տրտմագին,
չէ՛, խոսիլ չ՛արժե՜ր...