ուսման և տարված են դրանով, ինչպես ընդհանրապես միջնադարում։ Այս պատճառով և այդ գրականությունն արտահայտություն է գլխավորապես եկեղեցական դասի, որ ուներ իր գրելու հատուկ ձևերը, իր սեփական նպատակն ու ձգտումները և իր դրական տեսակները։
Լինելով ծնունդ ոչ մեր բնիկ ավանդական բանահյուսության զարգացման՝ գրականությունը սկզբում չունի կատարյալ ինքնատիպ կերպարանք: Դա ձևով մասամբ հետևողություն է ընդհանուր քրիստոնեական գրականության, մեկ-մեկ նաև բաղադրական (կոմպիլատիվ) բնավորությամբ։ Հայ գրողները յուրացնում են բոլոր գրական տեսակները, որ կային քրիստոնեական գրականության մեջ, Այսպիսով՝ նրանք մտավոր հաղորդակցության մեջ էին մնում ասորիների և առանձնապես բիզանդացիների հետ և գրականության միջոցով հնարավորություն ունեին արևմտյան մտավոր հոսանքներն ընդունելու։
Ինչքան էլ մեր առաջին գրողները հետևում են ուրիշներին, բայց և այնպես նրանց երկերն ընդհանրապես մշակված են ազգային բովանդակությամբ, կապված են իրենց միջավայրի և դարաշրջանի իրական պայմանների հետ և բխում են ժամանակի պահանջից։ Գրականությունն ստեղծվում էր այն շրջանում, երբ հայկական պետություն չկար, բայց դեռ մնում էին հայ ֆեոդալները։ Եկեղեցին ինքը մեծ հողատերերից մեկն էր։ Հոգևորականությունն իր շահերով սերտ կապված չէր այլազգի իշխողների հետ և հաճախ հակամարտիկ էր նրանց դեմ։ Նրա գոյությունը կախված էր հայությունից, քանի որ եկեղեցին միայն ինքնուրույն հայոց եկեղեցի էր, և նրա շահերը կապված էին առհաոարակ հայ ժողովրդի հետ։ Ուստի և մեր գրավոր դպրությունն օտար գրականությունների ադդեցությունը կրելով հանդերձ՝ իր ներքին էությամբ բուն ազգային է։ Դա, ինչպես տեսել ենք, եկեղեցա-քաղաքական մաքառման գրականություն է, որի միջուկը կազմում է իդեոլոգիական պայքար ու մաքառում այլազգի իշխողների դեմ՝ ազգային ինքնուրույնությունն ու անկախությունը պահելու համար։
Այդ գաղափարախոսությունը մշակել էր եկեղեցին, բայց դա և ֆեոդալներինն էր։ Ուստի և եկեղեցական գրողն այդ կողմով հանդիսանում էր ոչ միայն հոգևորական դասի, այլև մյուս իշխող դասի–ֆեոդալների արտահայտիչը, առանձնապես երբ այդ երկուսի շահերը զուգակցում էին իրար: Ֆեոդալական հասարակակարգի աշխատող դասը, գյուղացությունն իր շահերով, հասկանալի պատճառով հանդես չի դալիս, կամ քիչ է երևում եկեղեցականի հորինած երկերի մեջ։
Գրավոր դպրությունը, սակայն, ամբողջ հայ գրականությունը չէր: Կար և ավանդական բանահյուսությունը: Գիրն ու գրականությունը, ինչպես տեսանք, մեզնում ծնվեց ազգային եկեղեցական նպատակի համար, որոնցից աոաջինն ու գլխավորն էր քրիստոնեական գրականության միջոցով պայքարել ընդդեմ հեթանոսության, ընդդեմ պարսիկների։ Եվ որովհետև ժողովրդական երգն ու վեպը հեթանոսական էին, ուստի սրանք բնականաբար ետ մղվեցին եկեղեցականությունից, քանի որ քրիստոնեությունն իր աշխարհայեցությամբ եկած էր ոչ թե հեթանոսականը զարգացնելու համար, այլ նրա փոխանակ մի նոր հոգևոր կյանք ստեղծելու և իր ճգնա-
144