Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արժանի էր, և ոչ ղմին և եթ՝ այլ ղրագումս մուծանել, անհնարին ամպարշտութիւն է» (էջ 141,146),

Այդ տեսությունների վրա առաջ էին գալիս քրիստոնեական աղանդները, որոնք Եզնիկի օրով խռովահույզ դրության մեջ էին դնում աշխարհը, և որոնց քարոզիչներն իրենց գրքերով մտնում էին և Հայաստան, կամ հայ երիտասարդները գնալով հունական և ասորական ուսման կենտրոններն ուսանելու կամ թարգմանություններ անելու, ծանոթանում էին փիլիսոփաների ուսմանը. Բնականաբար մեր հեղինակն էլ հարկ էր տեսնում գրել այդ է «փիլիսոփայկան կրոնների» կամ «աղանդների» դեմ, («Կրօնք փիլիսոփայից». էջ 143. «աղանդքն՝ որ ի նոցանէ առին պատճառս զհիւղեայն աստուածացուցանել». էջ 104. նաև 1Տ8 և հա.),

Եզնիկի դրվածքն այղ մասին քաղագրությամբ է։ նա օգտվել է, երբեմն բառացի, հունական աղբյուրներից, հատկապես Պիթտդորյան, Պերիպատիկյան, Պղատոնյան, Ծտոյիկյան և Էպիկուրյան ուսմունքների մասին՝ տիեզերքի ծագման և նրանց բարոյական սկզբունքների վերաբերյալ: Այդ աղբյուրները, որ չի հիշում նա, այժմ արդեն բավական պարզված են մի քանի բանասերներից։ Այդ քաղվածեքներով չի պակասում Եզնիկի աշխատության արժեքը, որովհետև նա իր մտածողությամբ և բանավարությամբ ինքնուրույն է:

Ընդդիմակների երկրորդ խմբի մեջ դնում է նա Զրադաշտական կրոնի վարդապետներին. «Եւ Պարսից քէշին գտիչք առ ի տարակուսելոյ՝ թէ ուստի չարիքն լինիցին, ընդ նոյն արահետս վրիպեալք ի ճշմարտութենէն՝ դնոյն բաջաղանս այլովք պաամութեամբք կարկատեցին, որպէս թէ ի միոջէ ի հորէ երկու որդիք ծնան. մին բարի և Բարեաց արարիչ, և մին չար և չարեաց գործոն»: Ապա նա բերում է բավական տեղեկություններ այդ կրոնի, հավատալիքներից և առասպելներից. Պարսից կրոնր շատ հնում, ազդել էր հայկական դիցաբանական և ժողովրդական հավատլիքների վրա, բայց Եզնիկի որով, ինչպես տեսանք, այդ քեշն ավելի քաղաքական ազդեցությամբ սպառնում էր քրիստոնեությանը Հայաստանում: Հայ մտավորականները, որոնց համար է հորինված Եզնիկի Հակաճառությունը, դժվար թե ենթակա լինեին այդ կրոնի իդեոլոգիային և առասպելներին։ Եզնիկի գիրքը նրանց ձեռքին իբրև մի պատրաստ զենք պիտի ծառայեր աջողությամբ մաքառելու ընդդեմ մոգական ոտնձգությունների և նրանց կրոնի դուալիզմի.

Եզնիկը պարսից կրոնի համար հավանորեն օգտվել է և՛ բերանացի ավանդություններից, և՛ մի գրավոր աղբյուրից, որ դեռ չի բացահայաված: Ուստի նրա Հակաճառությունը մի թանկագին աղբյուր է Զրադաշտական կրոնի համար: Ընդդիմակների ուսմունքի մեջ երրորդ տեղում գնում է նա քրիստոնեական