Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


զարարած մարթի ի Գրոց ցուցաներ, ասում է նա, և շարունակում է. «Նախ զհրեշտակացն, որպէս ասէ Դավիթ, թէ արար զհրեշտակս իւր հողիս»: Ուրեմն հրեշտակները ստեղծված հոգիներ են: Իսկ մարդու հոգին: Այս նկատմամբ այնքան պարզ չէ մեկնաբանի գործը, քանի որ Գրքի մեջ կան անորոշ, երբեմն և հակասական արտահայտություններ: Մեկնաբանի գործը, սակայն, հենց այն է, որ այդ անորոշությունները պարզի և հակասությունները վերացնի: Դրա համար նա հետևում է մի սկզբունքի, թե Գրքի մեջ հակասական բան չկա, բոլորը մեկ Հոգուց, այսինքն աստծուց են թելադրված, միայն պետք է հասկանալ, որովհետև հզոր միոյ մարգարեի թողեալ իբրև՝ միւռովն լնու Հոգին»: Դարձեալ՝ «ոչ եթէ հակաոակ ինչ միմեանց են Գիրք, այլ զոր միոյն թողեալ է միայն ասյնու նովին Հոգով: Որպէս տեսանեմք իսկ՝ զի որ ինչ Մովսէսի չէ ասացեալ, այլ մարգարեք լցին նովին Հոգւով, Մովսէս ասէ. եսաեղծ Աստուած զմարդն հող յերկրէ, և փչեաց ի նա շունչ կենդանի, եւ Փչելն դեո ևս ի միջի կայ կարծելոյ՝ թէ իտէ՛ արարած շունչն թէ չիցէ: Արդ գալ Զաքարիա մարգարէ Նովին Հոգւով վարեալ և ցուցանէ զարարած շնչոյն: Ասէ, որ հաստատէ զհոգ մարդոյնի նման և Եսայիաս ասէ,թէ զամենայն շունչ (հոգի) ես արարի։ Այսպես ուրեմն, մարդուս հոգին արարած է, և ըստ Գրքի, դա «սկզբնավոր» է։

Ե՞րբ է լինում մարդկանց հոգիների սկիզբը: Այս էլ պարզում է Եզնիկը՝ գրելով այսպես. «Թէպէտ և կանխաւ դիակ Ասաուած՝ թէ ոմն կռապաշտ լինելոց է, ոմն ախարդ, և ոմն սպանող, ոչ արգելու զնկարիլ սաղմիցն նոցա, և ղփչումն հոգոցն նոցա, զի նորա բարեբարոլթիլնն երևեսցի, և նոքա յիւրաքանչիւր անձնիշխանութեանն պարաաւորեոցին»: Կնշանակի՝ ուրաքանչյուր մարդու «փչումն հոգւոյ, լինում է արգանդում՝ «սաղմի նկարվելիս»:

14. Մարդակենտրոն աշխարհայացք (անթրոպոցենարիզմ),– Ասաուծու արարչության կենտրոնը կազմում է մարդը, որին նա իր պատկերով ու նմանությամբ է ստեղծել և ավելի է սիրում: Բոլոր արարածները–գազանները, անասուններն ու թռչունները, երկիր, ջուր, հուր և օղ, բույսերը, և առհասարակ բոլոր տիեզերքը (նույնիսկ հրեշտակներն ու սատանան իր դևերի հետ)—մարդու համար են ստեղծված։ Բոլորի ժառանգը մարդն է: Աստված նախ ժառանղությունն է արարել, հետո՝ ժառանգին. «նախ զտունն, և ապա զտնակալն. նախ զստացուծոն, և ապա զստացողն, նախ զծառայսն, և ապա զտէրն». Մարդն իշխան է բոլորի: «Զահ և զերկիւղ մարդոյն՝ արկեալ է արարչին ի վերայ գազանացն և սողնոցն և անասնոցն և թռչնոց, վասն առաւել զնա պատուելոյն. զորոյ և դարարածն նորանշան իմն ընծայեցուցանէ, թէ ստեղծ որպէս ձեռք և փչեաց շունչ կենդանի որպէս թէ բերանով, և այնու, դի աոաւել պատուական ցուցանիցէ զնա, ձայտ տոնէ»: Նա արարել է մարդու հա