րյունը Մաշտոցի աշակերտն է։ Նա իր ուսուցչի մահից հետո մտածում է գրել հայոց գրի ծագման մասին և դրա հորինողի կենսագրությունը։ Այդ գործը դեռ չսկսած՝ նա, առաջաբանից իմանում ենք, որ կաթողիկոսական տեղապահն էր, այլև այդ մասին քաջալերություն՝ Մաշտոցի ուրիշ աշակերտներից, ինչպես երևում է, նրանցից շատերը միաժամանակ մտածել են գրով անմահացնել իրենց վարդապետին, այսինքն ուսուցչի կատարած մեծ գործի պատմությունը և իրենց ուսուցչին, և Կորյունը գրում է մի գովարանական կենսագրություն, որի մեջ չի մոռանում և ուրիշներին, որոնք աշխատել են հայերեն դպրության համար։ Նրա գրվածքը հայկական տառերով հորինված աոաջին ինքնուրույն պատմական երկն է, որ իրավամբ նվիրված է հենց այդ տառերի գյուտին և դրանց սկզբնահորը։
Կորյունի այդ երկի գրության ճիշտ տարեթիվը մեզ հայտնի չէ։ Դա հորինված է 443—461 թվականների մեջ։ Կաթողիկոսական տեղապահ Հովսեփը, որ հրամայել է Կորյունին գրել Մաշտոցի կենսագրությունը, Ավարայրի ճակատամարտից (461 թ.) քիչ հետո բռնվել, տարվել է Պարսկաստան և այնտեղ նահատակվել, այսինքն քրիստոնեության համար սպանվել։ Դարձյալ եթե 451 թվականից հետո գրված չլիներ, դժվար թե Կորյունն այնքան մեծ գովեստներ տար Վասակ Սյունի իշխանին, որ Վարդանանց պատերազմի ժամանակ անցել էր պարսիկների կողմը։ Նա չէր անվանիլ նրան քաջն Սիսականն Վասակ, այլ խորհրդական և հանճարեղ և յաոաջիմաց, շնորհատուր իմաստությամբն աստուծոյ (Հատվ. ԺԴ)։ Մյուս կողմից՝ այդ երկը գրված է Մաշտոցի մահից ոչ անմիջապես հետո, քանի որ Սահակի համար ասուում է Ամի ամի դումաբելովք ի նոյն ամսեան՝ գնոյն հիշատակին անոխմբեն, (Հատով․ ԻԳ), մի երեք չորս տարի պետք է այդ հիշատակը կատարված լինել Սահակի մահից (499) հետո որպեսզի այդպես գրել կարելի լիներ, ուրեմն 499-449թ․։ Ապա՝ նա գրում է, թե Մաշտոցի մահից երեք տարի հետո, ուրեմն 440-443թ․, Վահան Ամատունին տաճար է կանգնել տվել Մաշտոցի գերեզմանի վրա, հետևաբար, եթե Կորյունն առաջ էլ սկսած չիներ իր աշխատությունը, նա այդ վերջացրել է ոչ վաղ քան 443 թվականը։
Այս է Կորյունի երկի գրության ստույգ ժամանակը։ Հարկ է հիշել, որ 19-րդ դարի վերջերից ի վեր ելան բանասերներ, որոնք մի ընդհանուր մարմաջով բռնված՝ սկսեցին մեր մատենագիրների ժամանակն իջեցնել դեսը դեպի մեջ, հաճախ առանց որևէ հիմքի, լոկ խոսքով։ Այդպիսիների գրչից զերծ չի տեացել և Կորյունի այդ երկը՝ աղճատված բնագիրը չհասկանալուց։
Կորյունի մասին մի քանի ուրիշ կենսագրական տեղեկություններ էլ ունենք՝ դարձյալ հենց իր գրքույկից։ Նա, ինչպես ինքը գրում է աոահաբանի մեջ, բախտ է ունեցել շինելու Մաշասցի մասնավոր աշակերտը, իր աշակերտակիցների մեջ եղել է կարևորագույնը։ Գրքի վերջաբանի մեջ (Հատվ. ԻԸ) նա հայանում է, թե ինքն ականատես է եղել իր պատմածին, ընթերակա է եղել Մաշտոցի ու Աահակի գործերին, այլև եղել է արբա