Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նում են իբրև հրաբխային երևույթի առասպելական պատկերացում, պատմած է եղել նաև Արզայոս լեռան վրա։ Այդ կողմերում ապրող արիմներն այդ առասպելը կապել են իրենց նախնու Արիմ անվան հետ, իբրև Արիմի կռիվ Տիտանների կամ Գիգանտների դեմ։ Հետագայում Արիմ անունը դարձել է Արամ, թերևս ուրարտացոց վերևում հիշված Արամ թագավորի անվան հիշողությամբ կամ, հավանորեն, ազդեցությամբ Աստվածաշնչի մեջ հիշված «Արամ» անվան, որ է արամեացոց—Ասորիքի և Միջագետքի բնակիչների նախնին։ Բայց Տիտանների դեմ նրա կռվի վայրը դեռ հիշվում է նույն Մամաքի մոտ տեղում, և նա հաղթում է Տիփոնի զարմ Պապայոս Քաղեայ Տիտանին, նրան «փախստական արկանելով ի կղզի ինչ Ասիական ծովուն», որ է Միջերկրական ծովը, ինչպես հունական առասպելի մեջ Զևսը Տիֆոնին դնում է նույն ծովի մի կղզու տակ։

Այսպես ուրեմն, Արամի այս առասպելի մեջ պահված է մի հիշողություն Կապադովկիայի կողմերում հայերի բնակված լինելուն։ Բնության աոասպելն այստեղ ևս դարձած է հայոց նախնու մի կռիվ։ Այդ նախնին, Արիմ—Արամ, հանդիսանում է Հայկի մի երկրորդ տիպարը, իբրև Հայոց երկրի (հետն առած և Փոքր Հայք) սահմանների պաշտպան ընդդեմ օտարների։ Միաժամանակ նրանից է ծագրւմ հայ ազգի երկրորդ անունը. «Յորոյ անուն և զաշխարհս մեր անուանեն ամենայն ազգք․ որպէս Յոյնք՝ Արմէն, իսկ Պարսիկք և Ասորիք՝ Արմէնի(կ)ք», (Խոր. Ա. 12)[1]։

ՏՈՒՐՔ ԱՆԳԵՂՅԱ

1. Տուրք և Անգեղ աստվածներ։ — Նախնական ժամանակներն է տանում մեզ և այս հսկայի առասպելը, որի մասին շատ քիչ բան գիտենք[2]: Նրա անունը, որ Մովսես Խորենացուց է միայն հայտնի, ձեռագիրների մեջ կա թե՛ Տուրք և թե՛ Տորք ձևերով։ Բերենք Մ. Խորենացու այն կտորը, որի մեջ հիշվում է Տուրքը։ «Իսկ զայր խոժոռագեղ և բարձր և կոպտարանձն և տափակաքիթ, խորակն և դժնահայեաց, ի զաւակէ Պասքամայ, ի Հայկայ թոռնէ, Տուրք անուն կոչեցեալ, որ վասն առաւել ժահադիմութեանն ձայնէին Անգեղեայ[3] վիթխարի հասակաւ և ուժով, հաստատէ կուսակալ արև-

25
  1. Այս անունը Մարքվարտը ծագած է համարում Ա ր ի մ անունից խալդական «ի ն ի»(խալդ–ինի, Մուշկ-ինի) վերջավորությամբ իբրև Ար(ի)մինի, միջի ի ձայնավորի դուրս ընկնելով: Դա խալդական արձանագրության մեջ երևում է Ուրմենի ձևով․ պարսիկները դարձրել են Արմինա, հույները՝ Արմենիո, Արմենիա։ — «Արիմ» և «Հայ» եղել են, անշուշտ, հայության մեջ մտնող առանձին ցեղերի անուններ, որոնց ընհանրացրել են մեկը հայերի մեջ, մյուսը («Արմեն» ձևով)՝ օտարների մեջ։ Մի անգամ որ Ա ր ի մ դարձել է նախնի դիցազն, բնականաբար և նրա տոհմը կարող էր կոչվել «եան» մասնիկով Արմնանի։ Արմեան, տես ար. «Արմենի», ինչպես և Խորենացին նույն անվան «Արամ» ձևից նույն մասնիկով կազմած ունի «Արամեան» բառը «հայ» նշանակությամբ, «Արք Արամեանք»: «Արամեան ազն» (Բ. 92. Գ. 19):
  2. Մ․ Ա բ ե ղ յ ա ն, Հայ ժողովրդական առասպելները, էջ 287-288
  3. Պետք է նկատել, որ Մ․ Խորենացին սիրով կանգ է առնում մյուս նախարարների անուների բացատրության վրա ևս և այդ բացատրությունները, ինչպես երևում է, նա ինքն է տալիս «Եւ զԱրժրունիոդ գիտեմ՝ ոչ Արծրունիս, այլ արծուի ունիս, սրարծուիս առաջի նորա կըէին»: «Գիտեմ և զԳնունիոդ գինի ունիո, որ զարժանի թագաւորին պատրաստէր զըմպելիոն»: «Ասեմ և զՍպանդունիոդ ի վերայ գենարանց և զՀաւունիսդ բազէակիրս. . . եւ եթէ աս ցափս ինչ ոչ ունիցիս, և զՁիւնականոդ՝ ամարանոցաց պահակս և ձիւնակիրս(Բ. 7)»: «Աշխարհն յանուն քաղցրութեան բարուց նորա անուանեցալ Աղուանք զի աղու ձայնէին զնա» (Բ. 8): Այս բացատրությունների կարգին է պատկանում նույն գլխի մեջ և «Անգեղնայ» բառի մեկնությունը՝ «որ վասն առաւել ժահադիմութեան ևայնէին Անգեղեայ . . . և յերևացն անպիտանութենէ կոչէ զանուն ազգին Անգեղ տուն»: