Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ադաթանգեղոսի գրեթե ամբողջ բովանդակությանը, որից հիշատակություններ է անում նա իր Պատմության զանազան տեղերում: Նա օգտված է Ս. Գրքի հայերեն թարգմանությունից և ուրիշ թարգմանություններից: Նրա լեզուն հարազատ, մաքուր հայերեն է, առանց խորթ օտարաբանությունների, մեծ մասամբ բնիկ ժողովրդական ձևով, նույնիսկ ռամկական դարձվածներով և հատկություններով այն աստիճանի, որ բնավ կարելի չէ թարգմանություն համարել այդ երկը[1]:

Ապա՝ միջին կան տեսլի, անեծքի, գուշակության ձևով ակնարկություններ 5-րդ դարի եղելությունների, և վերջապես՝ հատվածներ Կորյունի գրքից: Թեպետ ոչ այնքան մեծ թվով, որքան Ագաթանգեղոսի մեջ: Ուրիշները մի քանի այդպիսին ցույց են տվել. բերենք այստեղ մեկը, որ Կորյունից առնված է նաև Ագաթանգեղոսի մեջ։ Ուրիշները, որքան հայտնի է, այդ համարում են Ագաթանգեղոսից առնված Բյուզանդի մեջ. նրանք չեն նկատած, որ և՛ Ագաթանգեղոսի, և՛ Փավստոսի մեջ, միմյանցից անկախ, այդ հատվածը ծագում է Կորյունից:

Զաւետարանական ընթացան և զվերակացութիւն եկեղեցւոյ սրբոյ շնորհոքն աստուծոյ առանց պակասութեան տանէր. առաւել ևս փութայր դուն եդեալ յորդորելով զամենեսևան աս ի բարեացն քաջալերութիւն, զցայգ և զցերեկ պահոք և աղոթիւք և ուժգին խնդրուածովք և բարձրակալ կատարման մերձաւորաց և հեռաւորաց զհոգևոր եռանդն ածէր:

Բուզանդ, Գ. 6

Զաւետարանական ընթացսն և զվերակացութիւնն սրբոյ եկեղեցւոյ շնորհոքն աստուծոյ ասանց պակասութեան տանէր և առաւել փութայր դուն եղեալ՝ զամենեսեան յորդորելով առ բարեացն քաջութիւն: Եվ զցայգ և զցերեկ պահոք և աղոթիւք և ուժգին խնդրուածովք և բարձրագոյն բարբառովք դաստուածագիր պատուիրանացն հրամանս ուշ առնելով: Եւ մինչդեռ այնպէս մերձաւորացն աս իւր և զհոգևոր եռանդն ածէր…

Կորիւն, հատ. ԻԵ. էջ 90

Բացի ամբողջ կտորներից՝ կան նաև արտահայտության ձևեր, դարձվածներ և ուրիշ նմանություններ Փավստոսի, ինչպես և Ագաթանգեղոսի մեջ, որոնք ըստ երևույթին Կորյունի հետևողությամբ են գրված, կամ Կորյունից՝ վերամշակումով՝ մտել են այդ երկուսի երկերի մեջ: Եվ այս բնական է: Կորյունի գրքույկը լինելով առաջին ինքնագիր երկը, այն էլ գրերի գյուտի և Մաշտոցի ու Սահակի մասին, անշուշտ շատ կարդացվել է նրանց աշակերտներից և ուրիշներից, որոնք և ազդվել են նրանից։ Ղ. Փարպեցին անգամ, որ ավելի ուշ ժամանակ է ապրել, գրում է իր համար, թե շատ անգամ կարդացել է այդ գիրքը.«մեր բազում անգամ կարդալով տեղեկացեալ»:

2. Պատմությունը:- Բուզանդի գիրքն առաջին փորձն է գրելու ամբողջական Հայոց պատմություն, որ իր մեջ պարունակեր նաև հինը: Այդպիսի մի երկ անհրաժեշտ է եղել 5-րդ դարում, երբ պետք էր ոչ միայն եկեղեցին ուժեղացնել, այլև ազգային աշխարհիկ քաղաքական ինքնագիտակցություն զարգացնել: Այս երկու ձգտման համար ևս իբրև ագիտացիայի

  1. Ուսումնասիրություն Փավստոս Բուզանդի Պատմության, գրեց Ստեփան Մալխասյանց, Վիեննա, 1985: Այլև «Մուրճ» ամսագիր, 1901, № 3: