իր բնավորությունը պահում է և իր այդ արարքի մեջ, նա, այդ հսկա քարակոփը, որ կարողանում է բոներով ճեղքել որձաքարը և եղունգներով քերել, աախտակ դարձնել այն ու վրան փորագրություններ անել, նա իր արվեստին հատուկ տարերային ումն է գործադրում, թշնամիների ետևից բլրաձև ժայռեր է առնում, ձգում:
Նման պինդ մարմնով և ուժեղ հսկաներ շատ աղգերի վեպերի մեջ երևան են գայիս։ Հիշենք միայն մեր Սասունցի Դավթին, որի եղունգը երբ դիպչում է ջարդս, քարին, քարից կրակ է դուրս գալիս: Իսկ նրա որդի Մհերը «մէկ մեծ ահագին քար էրի, կցից քաղաքի քամակ, գիտու մէջ. գետ էլաւ երկու ճող, մէկ ճող էն ետնէն կիյա, մէկ էս. էլ քաղաք չի աւրի, Բրջայ բալաքն էլ վար էն քարին շինից. իսկի աւիրիլ չկայ էն բերդին:» Նման ուժի և շնորհքի տեր, միաժամանակ և քանդակագործ է նաև Պարսից Ռոստոմը: Այդ լեռնանման կամ, ըստ Խորենացու, հարյուր քսան փղի ուժ ունեցող Ռոստոմի առաջ նույնպես ոչ միայն գետինը, այլև քարը դիմանալ չէ կարողանում։
- «Եթե նա վեր ելներ մի քարի վրա ու կանգներ,
- Ծանրությունից երկու ոտքը քարի մեջը կխրվեր»։
- «Հսկա Ռոստամն, որ հենց ժայռին ձեռ էր ձգում և բռնում,
- Եվ ահագին կորովովը սարը տեղից էր շարժում,
- Ծանր, ամուր քարը մոմ էր նա համարում իր բռում»[1]:
Եվ այդ նույն Ռսստոմը ներկայանում է, պարսից ժողովրդի ավանդությամբ, իբրև արարիչ Պարսկաստանի ժայռերի վրա եղած հին քանդակների, որոնք հայտնի են Նախշի Ռուստամ անունով:
1. Աստղիկ Դերկետո դիցուհին և Շամիրամ:— Հին Արևելքում եղել է մի շատ սիրված աստվածուհի, որ հազարավոր տարիներ շարունակ չափազանց մեծ նշանակություն է ունեցել Արևելքի կրոնական կյանքի համար: Նա իր հինական գաղափարով եղել է պտղաբերության ու սիրո, այլև ջրի դիցուհի և զանազան ժողովուրդների մեջ զանազան անուններով ու կերպարանքներով պաշտվել է շատ կողմերում։ Նա Ասորեստանում կոչվել է Միլիտատ, Իշտար, Բարելոնում՝ Իշտար, Փինիկեում՝ Աոաարոթ, Աշաարա, Դերկետո, Ասորիքում՝ Դերկետո, Ատարդատիս, Ասատրան, հույների մեջ՝ Ափրոդիտե, պարսիկների մեջ՝ Անահիտա, հայերի մեջ՝ Անահիտ[2]: Այո սիրո դիցուհու պաշտամունքը ցոփ և անառակ է եղել բազմաթիվ այր և կին սպասավորներով ու հետևորդներով:
Այս սիրո ու հեշտության դիցուհին Հայաստանում պաշտվել է և Աստղիկ անունով: Նա ասորական Դերկետո աստվածուհին է, որ ասորական աղզեցությամբ մտել է հայերի մեջ: Նրա Աստղիկ անունը հենց թարգմանություն է ասորական «Կաուկարատ» բառի, որ նշանակում է աստղիկ, այսինքն՝ Արուսյակ մոլորակը, որ այս սեմական դիցուհու սիմբոլն էր, ինչպես և հայերենում հենց «աստղիկ» բառը նշանակում է նաև Արուսյակ, որ մեր ժողովրդի մեջ այժմ կոչվում է Լուս-Աստղ: Անահիտ և Աստղիկ սկզբնապես եղել են միևնույն