Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


«Զմեր արշաւանս ասպատակութեան հինի յաշխարհէն իւրմէ:
Այլ եկայք դսա պակասեցուսցուք ի միջոյ:
Եւ մեք ի Հայս արշաւեսցուք,
Աւարաւ զմեր աշխարհս լցցուք»

Բուզ. Գ. 6.

Եվ ապա պատմվում է նրանց ահավոր ասպատակությունը Հայաստանում և չարաչար ջարդվելը (Դ. 7):

ՏԵՐ ԵՎ ԾԱՌԱ

1. Հավատարմություն և դավաճանություն։ — Մեր երկրորդ հին վեպն իր վրա կրում է ֆեոդալական միջավայրի մի քանի ուրիշ կողմերի դրոշմն ևս: Նրա մեջ զորեղ կերպով շեշտված է իշխող դասակարգի վերին խավի գաղափարախոսությունը: Ֆեոդալական շրջանում, ինչպես հայտնի է, թագավորը «տեր» էր, իսկ ազնվականները՝ ծաոա», վերջիններս պարտավոր էին թագավորի համար զանազան պարտքեր կատարել, առանձնապես զինվորական ծառայությունն ամենամեծ ապաքինությունն էր ծառաների հավատարմությունն իրենց տիրոջը: Դավաճանությունը ենթակա էր անարգանքի ու պատժի: Թագավորներն ամեն կերպ աշխատում էին այդ գաղափարը զարգացնել իրենց վասալների մեջ: Եվ հենց սրանք իրենք էլ շահագրգոված էին դրանով, զի ազնվականության հիերարքիայի մեջ նրանցից էլ կախվածությունն իբրև աստվածային պատվիրան, «ծաոայից հնազանդ կալ տերանց իւրանց». զի եկեղեցականներն էլ, նույնիսկ գյուղական քահանաները, մի–մի «տերեր» էին: Նրանք օգտվում էին դավաճանների պատժվելուց: Այդպիսիների հողերը, եթե արքունիք չէին գրավում, տրվում էին հավատարիմներին, որոնց թվում և եկեղեցուն: (Բուզ. Գ. 4.): Վեպի մեջ հենց սկզբից կան հավատարիմ ու դավաճան ծառաների տիպիկ արտահայտության շատ դրվագներ, որոնց մեջ պատմվում են տվյալ ֆեոդալական շրջանի համար հատուկ հարաբերություններ: Ազնվականները հավատարմությամբ և քաջությամբ ծառայում են թագավորներին, որովհետև սրանք իրենց համար աշխատողներին վարձատրում են հողերով: Այսպես, օրինակ, վերևում հիշված իշխաններին թագավորը տալիս է կալվածներ.

«Ապա ետ հրաման թագաւորն Հայոց Խոսրով,
Տալ պարգևս արանցն քաջացն որ վաստակեցին նմա:
Եւ փոխանակեցին գանձինս իւրեանց
Փոխանակ աշխարհին Հայոց Մեծաց,
Յամենայն ի մարտ ճակատուցն պատերազմաց:
Եւ ետ Վաչէի զորավարի Ջանջանակին,
Եւ զՋրարաշխիս, և զՑլու գլուխ,
Ամենայն գաւառակոքն հանդերձ,
Նույնպէս և այլոց նախարարացն մեծամեծ պարգևս»:

Բուզ. Գ. 8.
203