Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նման, նուրեին:
Եւ կամ մոլեկան գունդն Մուշեղեան,
Զի ինձ այսպէս թուէր, եթէ հուր, բոց,
Ի գնգէն ելանիցէր և ի նշանացն,
Իբրև ի հուր հրդեհի
Այնպես անցանէր ընդ գունդն,
Որպէս բոց ընդ եղէգն,
Եւ այսչափ ժամանակք են,
Զի Արշակ աէրն նոցա ի նոցանէն կորուսեալ է,
Զի յԱնգմըշն բերդի կայ յերկրին Խուժաստանի,
Եւ նոքա առ դութն համարէին,
Թէ ի գլուխ նոցա նա իբրև նա թագաւ կայցէ
Եւ կամ ընդ նոսա արդեւք ի մէջ գնդին կայցէ,
Ի գլուխ ճակատուն պատերազմին,
Եւ նոքա առ նմա աոնիցեն պաշտոն յանզիման նորա
Այլ, ասէր, երանի՜ որ Հայոց գնդին աէր իցէ,
Այնպիսի տիրասէր ե միաբան, միամիտ զորացն:

Բոլոր «զորքի» գաղափարական հերոսության ու տիրասիրության այսպիսի դրվագները հորինված են, անշուշտ, Արշակունիների և Մամիկոնյանների շրջաններում: Դրանցով նրանց պրոպագանդա են արել ազնվա կանության մեջ՝ զորացնելու համար նրանց հավատարմությունն առ Արշակունի թագավորները, 2. Թագավորի անձի անձեռնմխելիություն և ազգային պատվիրակություն: –Այն դարաշրջանում ոչ միայն Հայաստանի թագավորները, այլև Հոսմայեցոց կայսրները շարունակ ենթակա էին բռնի մահացման իրենցայինների ձեոով, Հայոց թագավորներն ավելի հարևան իշխողների կողմից: Ուստի մի ուրիշ գաղափար էլ, որ անհրաժեշտորեն զարգացրել են, է՝ թագավորի անձեի անձեռնմխելությունը, և բացի այդ՝ նաև թագավորի անվան գության համար հոգալը: Այս երկու մոտիկները, ինչպես և մյուսները, հատուկ են ընդհանրապես ուրիշ հերոսական վեպերի ևս: Նա նստում է Նպատ լեռան գլխին և այստեղից դիտում է ճակատամարտը:

Այդ դրվագի մեջ մի աոանձին կերպով երևան է գալիս նաև ազգային պատվասիրության գաղափարը, որով նույն ազգին պատկանողները նախանձախնդիր են իրենց ազգային պատվին, հարկավ, ըստ ազնվականի հասկացության, Պարսից բանակը մի կողմից, և հռոմեական ու հայկական զորքերը մյուս կողմից՝ պատրաստվում են ճակատամարտելու: Աղվանից թագավոր Ուոնայրն ասում է Շապուհին.