Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Զիմ զրնկերսն զտմենհսհան ես կոտորեցթ.
Իսկ որ թագս ունէին, նոքա իմ ընկերք չէին, այլ քև.
Եկեսցես, որպես ես զիմսն սպանի, դու զքոյսն.
Այլ իմ յայր թագաւոր՝
Ոչ ձգեալ ձեռն երբէք որ թագ ունի,
Եւ ոչ ձգեմ, և մի այլ ձգել լիցի։
Եթկ կամիս սպանանել զիս, սպան,
Այլ ես, եթե գայ ինձ ի ձեոն երբէք այր թագաւոր,
Որպես եկն րազում անգամ,
Ես ոչ սպանանեմ զայր թագաւոր,
Որ գամ մի թագ ունի,
Եթե ոք իսկ զիս սպանցե»։

                               Բուզ. Ե. 4.

Ահա թե ինչ գաղափարախոսություն է քարոզում վիպասանը։ Թագավորների անձի անձեռնմխելիության գաղափարը գարգացրած է և ուրիշ դրվագների մեջ։ Մանուել Մամիկոնյանն իր եղբայր Մուշեղի սպանվելու վրեժն առնում է Վարազդատ թագավորից: Նրանց գնդերը մարտնչում են միմյանց հետ։ Իրար վրա են հարձակվում և մենամարտում նաև Վարազդատն ու Մանուել սպարապետը: Թագավորը պարտվում է և փախչում։

Եւ անդէն Մանուել,
Ջտէղ նիզակին ի ձեոին կալեալ,
Ել նիզակալն ի կառափն մաաուցեալ,
Ծեծէր զարքայն Վարազդատ,
Այնպէս տանէր իրրև ասպարէզս չորս:
Եւ անդէն որդիքն Մանուէլի
Յարձակեցան մէն մի նիզակ ի ձեռն,
Հմայէակն և Արտաշէսն, սպանանել զարքայն,
Ինքն իսկ Մանուէլ աղաղակէր զկնի որդւոցն իւրոց,
Եւ ասէր. «Ա՜յ, մի լինիք տիրասպանուք»:
Եւ նոցա լուեալ զձայն հորն,
Վազվազակի արագ արագ դաոնային ի նմանէ:
                                     Բուզ. Ե. 37.

Այսպես ուրեմն, կյանքի ու մահվան կռվի մեջ անգամ Մամիկոնյան սպարապետը քարոզում է «Տիրասպան չլինել»: 9. Հերոսը։— Հավատարմություն ու տիրասիրություն և տիրասպան չլինել, դրանք դեռ ի հերոսություն չեն տանում մարտիկներին։ Թագավորները նրանցից պահանջում են ավելին: Ահա թե ինչպես Է Պապ թագավորի ձեոը բռնելով՝ երդվում Մուշեղ սպարապետը.

«Կեցից և մեռայց ի վերայ քո.
Որպէս նախնիքն իմ ի վերայ նախնեացն քեց,