Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նակվում է Արտավազդի ձեռով և հենց իրեն Արտաշեսի համար ասվում է «զնոսա (-ղզտըմս Աժդահակայ, զմարս) բազում չարչարեաց Արաաշէս (Խոր. Բ. 61)։ Տրդատն էլ շարունակ կռվում է պարսիկների դեմ։

6. Արտաշեսի կռիվը հյուսիսական ալանների և ուրիշ լեռնականների դեմ։ Նույնը նաև Տրդատի համար է պատմվում։

7. Հռիփսիմեի դեպքի փոխանակ առևանգումն Սաթինիկի և ամուսնություն։

8. Արտաշեսի որով Ամատունիներ և ուրիշներ գալիս են Հայաստան։ Տրդատի որով Մամիկոնն է գալիս Հայաստան։

Ինչից է առաջանում այդ նմանությունը։ Հին վիպական սյուժետները բոլորը հիմևված են որոշ ֆեոդալական դարաշրջանի պատմության ու կենցաղի վրա։ Կյանքի մեջ հաճախ նման բաներ կրկնվել են, ուստի վիպական սյուժետները նորոգվել են նոր նման եղելությունների ազդեցությամբ։ Այդ դեպքում հին սյուժետների գործողությունն ընդհանրապես ավելի կայուն է լինում, քան անունները։ Ուստի հին սյուժետներին վերակցվում են նոր հերոսներ, նոր անուններ հների փոխանակ, բայց մարդկանց հարաբերություններն ու եղելություններն էապես մնում են նույն հները։ Այսպիսով առաջ են գալիս նոր պատումներ նույնանման նյութով, բայց տարբեր անուններով, բնականաբար նաև մանրամասնությունների և պատմվածքի մեջ մտած էպիզոդների և երկրորդական սյուժետների կամ մոտիվների տարբերությամբ։ Ապա դարձյալ՝ վիպական երգերն ու զրույցներն իրենց զարգացման ընթացքում հետզհետե հեռանալով իրեն հիմքի պատմական իրականությունից՝ ստանում են ընդհանուր բնավորություն և նմանվում են իրար։ Այդպիսով կազմվում են վիպական սյուժետների որոշ տիպեր, սքեմաներ, որոնց և հետևում են վիպասաններն իրենց ստեղծագործության ժամանակ։ Ուստի միևնույն սքեմաներով նման սյուժետներ պատմվում են տարրեր վիպական անձերի վրա։

Քանի որ մեր այս վեպի իսկական բնագիրը չունենք, դժվար է կատարելապես ճիշտ գաղափար կազմել սյուժետների հաջորդության մասին, բայց և այնպես Ագաթանգեղոսի և Բուզանդի պատմածներից բավականաչափ երևում է, որ Պարսից պատերազմը վեպի մեջ ևս առանձին մեծ սյուժետներն, ինչպես և սյուժետների տարբերը, մոտիվները, միևնույն սյուժետի մեջ դասավորված են գլխավորապես ժամանակի հաջորդությամբ, բայց սովորաբար ոչ առանց պատճառական կապակցության։ Այդ է այս Վեպի, ինչպես և մեր մյուս ավանդական վեպերի մեջ եղելությունների զարգացման էական սկզբունքը։ Կան, հարկավ, նաև առանձին էպիզոդներ, որոնք միմյանցից անկախ են և որոնց կապակցություն ամբողջի նկատմամբ կամ անորոշ է մնում, կամ լինում է գործող անձերի նույնությամբ։ Բացի այդ ներքին պատճառական կապը տարբեր սյուժետների մեջ երբեմն թույլ է, կամ պատմվածքի մեջ ուշ է զգացվում։ Այդպիսի դեպքերում սյուժետների հաջորղությունը լինում է սովորական բանաձևերով՝ «յայնմ ժամանակի», «ապա», «զայնու ժամանակաւ» և այլն։ Երբ պահված է եղելությունների բնական պատճառա–ժամանակական հաջորդությունը, այն ժամանակ առաջ են գալիս ամբողջի մեջ նորանոր ապակցություններ, սովորաբար գործող ան