բարերում, բավական տեղ ունեն նրա գրքի մեջ։ Նույնը պակաս չափով նաև Ագաթանգեղոսի վիպական մասի մեջ: Հենց սրանից է առաջանում Բուզանդի գրքի ոչ միայն բովանդակության, այլև ոճի առանձնահատկությունը մեր Հին մատենագրության մեջ:
Ամեն քիչ ու շատ հմուտ ընթերցողի համար զգալի է, որ Բուզադի լեզուն սովորական հին գրական հայերենը, գրաբարըը չէ։ Գա ունի «ժողովրդական ոգի». թեպետ «բազմաբառ» է, լի կուտակումներով, և հաճախ անկանոն և ավելորդաբան ու անկապ նախադասություններով, բայց բնական է, հեշտ, հասկանալի, ընտանի և հարազատ, լի արդի աշխարհաբարի դարձվածներով։ Սմենայն ինչ բնական է, առանց արվեստի և արվեստականության և հարկ է ըսել՝ հոն լոկ բնությունն է խոսողը: Վերջապես լեզվովը խորին հայկաբան, քերականական տրամաբանությամբ՝ ճշտիվ ռամիկ, ոճովն՝ արևելյան[1]: Ոճի այս հատկությունը ծագում է, բնականաբար, ավանդական բանահյուսությունից, որ Բուզանդի համար ծառայել է իբրև աղբյուր:
Փավստոս Բուզանդ հեղինակի կարծեցյալ օտարազգիության մի նշան համարել են այն, որ նա իր գրած Պատմության մեջ իբր երբեք չի գրում «աշխարհս Հայոց»: Նախ՝ սխալ է այդ. Բուզանդի գրքի մեջ թեպետ սակավադեպ, բայց կան Պատմագրի կողմից գործածված՝ «աշխարհս Հայոց», «երկիրս Հայոց»: Ապա հայտնի է, որ ավանդական վեպը հենց՝ համարվում է ամենից ավելի օբեկտիվ կամ, ինչպես ասում են, անանձն, անդեմ երկ, այսինքն դրա մեջ հանդես չի գալիս կամ հազվադեպ է երևում վիպասանի դեմքը։ Պատմվածքը չի արվում աոաջին դեմքով։ Ուստի եթե Բուզանդի «Հայոց պատմության» մեջ առաջին դեմքով գործածությունները սակավաթիվ են և որ այդ գրվածքի մեջ չի երևում հեղինակի դեմքը կամ շատ քիչ է երևում, այդ հենց ցույց է տալիս, որ նրա գրքի մեջ բավական հարազատությամբ օգտագործված են վիպական աղբյուրները, լինին սրանք հերոսական վեպը, թե եկեղեցական զրույցները:
Վիպական ոճի էական հատկություններից մեկն էլ այն է, որ վիպասանները պատմում են ինչպես ականատեսներ, հիշելով տեղերի ու մարդկանց անունները։ Նրանք հաջորդաբար ստեղծում են և սիրով ու դանդաղ պատմում են մանրամասնություններ ե այնպիսի հանգամանքներ, որ մեզ համար երկար ու ձիգ են, բայց վիպական ժամանակի պարզամիտ ունկդիրների համար գրավիչ են եղել։ Այդպիսի վիպական կենդանի պատկերներով զարդարված են այս Վեպի գրեթե բոլոր դրվագները։ Այդ մանրամասնությունների մեջ մեկ մեկ նկատվում են, ինչպես ասել են, «խիստ անպարկեշտ տեսարաններ», որ նույնիսկ «լկտիություն» են համարել։ Այսպես է, օրինակ՝ Մերուժանի խոսքը.
Եւ խնդալից եղեալ ասէր,
Պարծելով առաջի իւրոց զօրացն,
Թէ՝ Վաղիւ յայս ժամ
Իմ կալեալ կապեալ ընկեցեալ զՄանուԷլն
- ↑ Ա. Այանյան, Քննական քերականություն, ներածություն, էջ 39, այլև Էջ 68—318՝ ժողովրդական ձևերի ու դարձվածքների մասին։