Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հմմտ. «Սասնա Ծռեր»,
Քանի մ’աստղ երկինք կա,
Մսրամելիք ընցկուն չտդըր— խեվտթ ածի մընչ դաշտին:

Այս հատկություններով վիպական ոճը համապատասխան է ֆեոդալական ժամանակի կենցաղին ու սոցիալական հարաբերություններին, գաղափարախոսությանն ու ճաշակին: Ինչպես տեսանք, ֆեոդալիզմի ռազմական բանաստեղծության մեջ հերոսների գաղափարականացումը կատարվում է նրանց արարքների չափազանցումով և նույնի, նույն սյուժետների ու մոտիվների կրկնությամբ: Ոճի նկատմամբ՝ դրան համապատասխան են չափազանցությունն ու կրկնությունը: Վեպն արտահայտությունն է իշխող դասի: Իսկ այս դասը, անաշխատ վայելող մարդիկ, պատերազմից ու որսից ազատ օրերը, ձմեռնային երկար գիշերները, շատ ժամանակ ունեին սիրով և անձանձրույթ ունկնդիր լինելու իրենց նախնիքների և հենց իրենց մանրամասն վեպին, թեկուզ դա լիներ կրկնություններով, թեկուզ միակերպ պատմեին, թե ինչպես Վասակը կոտորում է շարունակ բոլոր պարսկական զորքերը, «բայց միայն ճողոպրում պրծնում է Մերուժանը վատանշան», մինչև վերջապես նա էլ սպանվում է, ինչպես և բոլոր դավաճանները: Այդ մարդիկն իրենց պրիմիտիվ մտածությամբ չէին խորշում թե բովանդակության և թե ոճական կրկնությունից ու միակերպությունից, այլ, ընդհակառակն, ինչպես երեխաները, նույնիսկ սիրում էին այն: Ուստի և վերևում հիշված ոճական հատկությունները գտնում ենք ընդհանրապես նաև ուրիշ ազդերի ֆեոդալական վեպերի մեջ իբրև մնայուն ձևեր:

6. Ոտանավորը։— Թեպետ պատմագիրները (Բուզանդ և Ագաթանգեղոս) մեր երկրորդ հին Վեպի իսկական բնագիրը ճշտությամբ չեն բերել, բայց, ինչպես վերևում ասվեց, կան մոտավորապես բառացի կտորներ, ուստի և ոտանավորը դեռ տեղ ունի նրանց գրքերի մեջ, կամ ճիշտ ասած, Վեպի ոտանավորներն ամբողջությամբ չեն վերածված արձակի: Չափածոյությունը պարզ երևում է նրանց շատ տողերի մեջ: Ոտանավորի չափը նույնն է, ինչ որ նաև մեր բազմաթիվ հոգևոր երգերի և Վիպասանքի մեջ, այլև Սասնա Ծռերի ու վիպական երգերի[1]: Այստեղ պետք է նկատել միայն, որ, ինչպես մեր հին բանաստեղծության մեջ ընդհանրապես, նույնպես և հին վեպերի մեջ «Զ» նախդիրը բաղաձայնից առաջ և «Ն» հոդը բաղաձայնից հետո ու հաջորդ բաղաձայնից առաջ, և «Ք», «Ս» հոգնակի վերջավորությունները կարող են և վանկ համարվել և չհամարվել: Բացի այդ՝ Բուզանդի ձեռագիրների մեջ կան բազմաթիվ այլ ընթերցվածներ, որոնց մեջ ոտանավորն ավելի ռիթմիկ է: Պետք է ասել նաև, որ այս վեպի չափածոյությունն աոաջին անգամն է նկատվում և գրվածքն առաջին անգամ տողատվում այս աշխատության մեջ: Ապագայում, երբ ձեոնագիրների այլ ընթերցվածները համեմատված և տպագրված կլինեն, բանաստեղծական կտորների տողատումն, ավելի, աջողությամբ գլուխ կգա:

  1. Ծ. Աբեղյան, Հայոց ….. աաոա,ստություն, Երևան, 1933, էջ 365—380: