Ի՞նչ ծագում ունի այդ Մար-Արասյան պատմության բովանդակությունը։ - Ինչքան էլ հիշված նամակի և Նինվեի պատմությունը կեղծիք լինի, պատմությունները լոկ մտացածին ստեղծագործություններ չեն։ Մենք արդեն տեսել ենք, որ Հայկի, Արամի և Արա Գեղեցկի մասին պատմվածքները հին առասպելներ են։ Դրանց աղրյուրը Մ. Խորենացու Պատմության մեջ՝ է Մար Արասը։ Ինքը Խորենացին մի քանի անգամ հիշելով հանդերձ, թե այդ պատմություններն առնում է Մար Արասից, մի տեղ (Ա. 14) պարզապես գրում է. «ՈրպԷս Մար Աբաս Կատինայ պատմէ՝ ի փոքունց ոմանց և յաննշանից արանց, ի գուսանականէն այս գտանի ժողավեալ ի գիւանի արքունեաց»։ «Փոքր և աննշան Մարդիկը» ոչ թե ժողովողներն են, ինչպես սխալ հասկացել են, այլ գուսանները, որոնց բերանից, որ է՝ գուսանական երգերից ժողովված են այդ պատմությունները, և պահվում են «արքունի գիվանում»։ Այս վերջինը հասկացվում է ոչ թե Նինվեի, այլ Հայոց թագավորների արքունի դիվանը Մծրինում։ Այս վկայությունը, որ վերաբերում է Հայկի և Արամի մասին պատմվածքներին, Խորենացին կարծես պատահաբար, այսպես ասած, գրչից փախցնելով, ակամայից է հաղորդում, և վերջը դրա համար, ի միջի այլոց, ապաշավում է գրելով. «Այլ ղայօ աւելորդ եզև մեգ երկրորդել»[1]։
6. Աղբյուրների գնահատություն։ , Խորենացին պատմություն է գրում, և իրրև պատմիչ իր հասկացած կերպով մտածում է իր աղբյուրների հավատարմության մասին։ Այս հոգսը նա շատ ունի։ Այլ խնդիր է, թե որքան հաջողվել է նրան ստուգությանը հասնել. Նա միայն «հավաստին», «ճշմարիտն» և «անսուտն» է ուղում գրել։ Նա առասպել է անվանում ամեն պատմություն, որ ճշմարիտ չէ, լինի ժողովրդական բանահյուսություն՝ երգ, զրույց, վեպ, վիպասանք, առակավոր ասացվածք, թե իսկական առասպել – միթոս։ Թե ըստ կոմս Հերյուրած շինծու պատմվածք։ Նրա կարծիքով՝ հավաստի պատմությունն առասպել է դառնում, երբ պատմագիրներն իրենց ուզած ձևով փոփոխում են դեպքերի դասավորությունը, անունները, ժամանակը, «Ըստ ախորժելոյ որպէս կամեցան իւրաքանչիւրքն (առաջինքն ի վիպասանաց) փոփոխել գտնուանս և գղրոյցս և գժամանակս», «Զհաւատստին որչափ կարացեալ ի բազմացն ընտրեալ բանից՝ կարգեցաք զծնունդո, որում ոչ ղոք ընդդիմանալ կարծեմ ի միտս ունողացն․ բայց եթէ գճշմարտութեանն ոք խորհելով քակել դոճ՝ յառասպելս գճշմարիտ բանս ախսրժելով փոփոխել փութասցէ» (Ա. 6)։
Խորենացին իր դարի զավակն է. նրա համար ևս ճշմարիտ է ամենից առաջ Աստվածաշնչի պատմությունը և ապա սուրբ հայրերի գրությունները։ Իսկ արտաքին պատմագիրների մեջ կա բան որ սուտ է, կա բան՝ որ ճշմարիտ է, «Երբեմն ճշմարտեն, երբեմն ստեն» (Ա. 6)։ Կրիտերիումը Ս. Գիրքն է։ Ինչ որ Ս. Գրքի համեմատ է՝ ճշմարիտ է, իսկ ինչ որ համեմատ չէ՝ սուտ է, առասպել է։ «Եւ սկսյաց՝ յորոց և այլքն, որք յեկեղեցւսջ և ոյք ըստ Քրիստոսի, ալևորդ համարելով ղարտաքնոցն երկրորդել յաղագս սկզբանն առասպելս, բայց եթէ գկնիսն[1] ժամանակս ինչ արդեոք և զարս յայայինս, որոըմ և աստուածայինքը ի քահ գայցհ պատմութիւն բանից։» (Ա. 3)