տիրապետության ժամանակաշրջանում հավանորեն հայերն աոանձին թագավորներ պիտի ունեցած լինեին։ Կյուրոսի ժամանակակից մի Տիգրան թագավորի մասին հիշում Քսենեփոնը, և կարելի է կարծել, որ պատմական անձ լինի նա։ Պարսից Դարեհ թագավորն, ըսա սեպագրության, մեծ կռիվներ է մզում հայերի դեմ, և այնուհետև մեր ժողովուրդը ենթարկվում է Պարսից, ապա Մակեդոնացոց և Սելեկիացոց իշխանություններին։ Վերջիններիս, սելևկիացիների, ժամանակ, ինչպես հաղորդում են, երկիրը կառավարել են երբեմն բնիկ իշխաններ։ Նրանց ձգտել են անկախության, մինչև ս․թ․ 180 թ. ժ. թ. ա., ինչպես տեսել ենք։ Արաաշես Ա. և Զարեհ, թերևս հին հայ թագավորների ցեղից, հիմնում են երկու անկախ տերություն։ Արտաշեսի բնիկ ցեղը ղորանում է և տիրում է երկրին մինչև մեր թվականության սկիզբները։ Այդ միջոցից սկսած՝ մի առժամանակ իշխում են զանազան ազգերից խառն թագավորներ, և երկիրը մեկի ձեռից մյուսին է անցնում, մինչև վերջապես 66 թ. մ. թ. Պարթևների Վաղարշ Ա. թագավորի եղբայր Տրդատ Ա. բարձրանում է Հայոց գահը, և պարթևական Արշակունի ցեղը հաստատվում է Հայաստանում և, այսպես կամ այնպես, հարատևում մինչև 428 թ. մ. թ.։
Այս է Հայաստանում իշխող տոհմերի ընդհանուր համառոտ տեսությունն ըստ օտար աղբյուրների․ 1․ Հին բնիկ հայ իշխանություն կամ թագավորություն։ 2․ Օտարների, Պարսից և Սելեկիացոց տիրապետություն, բայց կան հայ իշխաններ իբրև կուսակալներ, գոնե Սելևկիացիների ժամանակ։ 3․ Դարձյալ բնիկների հայ թագավորություն Արաաշես Ա.–ից սկսած։ 4․ Սրանց անկումից հետո՝ իշխողների ստեպ փոփոխություն։ 6․ Օտար Արշակունի ցեղի թագավորություն։
Մ. Խորենացին Հայաստանի տիրապետողների մասին գիտե նույնպես հինգ շրջան, 1․ Հին բնիկ իշխանություն Հայկի սերնդից։ 2. Օտարների (Ասորեստանցոց) տիրապետություն, որի ժամանակ սակայն շարունակվում է հին ցեղն իբրև կուսակալություն։ Ձ. Բնիկների այդ ցեղը թագավորություն է հաստատում։ 4. Սրա անկումից հետո՝ «շփոթ իմն ամբոխից լեալ՛ այր զարամբ ելանէին տիրել աշխարհիս»։ 5․ Օտար Արշակունի ցեղի թագավորություն։
Համեմատությունից պարզ երևում է, որ Խորենացու գրած իշխանական տոհմերի կարգը նույնն է, ինչ որ օտար աղբյուրներից դիտենց։ Նրա Պատմության մեջ պահված է Հայաստանի հին քաղաքական պատմության, իշխող տոհմերի հիշողություն, բայց մի խոշոր ժամանակագրական սխալով։ Այն միջոցին, երբ, ըստ օտար աղբյուրների, Հայաստանում թագավորում էր Արտաշեսից սերված բնիկ հարստությունը, Խորենացին դրել է Արշա– կունի հարստության սկիղքը (2-րդ դարում մ. թ. ա.)։ Բնականաբար ըստ այնմ և մյուս իշխանական տոհմերի հիշողություններն էլ իրենց կողմից