Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե Պատմությունը հորինում է «հասարակաց խոսիւք», «որպէս զի մի ոք երևեսցի ի պերճաբանութիւնս գրաւեալ առ փափագ, այլ ճշմարտութեան բանից մերոց կարտեալ՝ ստէպ ստէպ և անյագ առնիցեն զընթերցումն պատմութեանց մերոց հայրենեաց»։

Այս է եղել Մ. Խորենացու միտումն ու նպատակը, գաղափարն ու ձգտումը։ Եվ նա հասել է իր նպատակին։ Դարեր շարունակ կարդացել են նրա գիրքը, ոգևորվել նրա անկեղծ հայրենասիրությամբ։

Այս նպատակին հասնելու համար՝ պետք էր ոչ լոկ պատմություն հորինել, այլ բանաստեղծորեն գրել, կամ հորինել բանաստեղծական պատմություն, ստեղծել հայրենասիրական կերպարներ։ Եվ իրոք, Մ. Խորենացու Պատմության մեջ կան մի շարք հատվածներ, որոնք իսկական փոքրիկ բանաստեղծական պատումներ են, և ամբողջ երկն էլ ընդհանրապես գեղարվեստորեն է հորինված։

Առնենք այստեղ սկզբի զրույցը Հայկի մասին։ Ինչպես որ այս հերոսի անվան հետ կապված է հայ ազգի կոչումը, նույնպես և նրա զրույցի մեջ գեղարվեստորեն բյուրեղացած է հայ ժողովրդի պատմության էական կողմը, նրա ինքնապաշապանական դարավոր մաքառումն ընդդեմ դրսից հարձակվող թշնամիների։ Հայկի պատումը, դա նախատիպն է մեր ուրիշ ժողովրդական վեպերի և շատ բանաստեղծությունների մինչև այսօրվան օրս. դրանց թեման բուն գաղափարն օտար բռնակալին դիմադրել, պաշտպանել հայրենի երկիրը։ Եվ Մ. Խորենացին մեծ ճարտարությամբ այս է դրել Հայոց պատմության և ազգի սկիզբ, մի շատ հարմար նյութ ոչ միայն նրա համար, որ այդ առասպելի մեջ, ինչպես տեսել ենք, երևում է մեր պատմության հնագույն շրջանի հիշողությունը, այլև հենց իր այս իդեայի տեսակետով։

Թե ինչպիսի է եղել Խորենացու աղբյուրի մեջ այս առասպելը, մենք այդ չգիտենք։ Հավանորեն մի փոքրիկ, պարզ պատմվածք, ինչպես սովորաբար են ժողովրդական զրույցներն և առասպելները։ Խորենացու գրչի տակ դա դարձած է ճոխ ու գեղարվեստական ձևով մի բանաստեղծություն, մի զարդարուն «ոճով» հոյակապ պատմվածք, պարզ, բայց ուժեղ գործողությամբ, ամրողջր հեթանոսաբար ստեղծագործված։ Դործող անձերը պատկերացված են կամ վատ կամ լավ կողմից, բնականաբար թշնամի հսկան, Բելը, նկարագրված է վատ կողմից։ Նա մի ամբարտավան բռնակալ է, անհեգեդ վիթխարի մի հսկա, որին հաջողվել է բռնությամբ տիրել երկրին և ստրկացնել իրեն բազմաթիվ անհուն խոլ և ուժավոր հսկաներ, երկայնագեղ հասակ ունեցող կռվողներ։ Նա չի կարողանում տանել, որ մեկն իր իշխանությանը չհնազանդվի։ Թեպետ և իր հետ ունի ընտիր և զինված հսկա կռվողներ, բայց և այնպես նա վախկոտ է և մարտի դաշտից փախչում է, չուզելով դեմ աո դեմ հանդիպել թշնամուն, այլ հույսը գնում է միայն իր զորքի բազմության վրա։ Հայկն, ընդհակառակն, մի անվանի և կորովաձիգ դիցազն է, գեղապատշաճ և անձնյա, պատկերացվում է իբրև քաջության և ազատասիրության մի կատարելատիպ։ Նա դիմադրում է այն ամննքին, «որք ամբառնային գձեռն՝ միապետել ի վերայ ամենայն սկայիցն և դիւցազանց». դեմ է կանգնում բռնակալ Բելին։ Վերջը չկամենալով ենթարկվել նրան՝ ավելի լավ է համարում հեռանալ և ցուրտ կողմերում