Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րանի, Երվանդի, Արտաշեսի վեպերը, որ արդեն տեսել ենք: Բոլորի մեջ էլ իշխում է նույն Խորենացյան ոգին և ազնիվ արվեստը: Նույն շնորհքը ավանդական բանահյուսության պարզ նյութը գեղեցիկ ու ճոխ պատմելու, կենդանացնելու և հետաքրքիր դարձնելու, հարկավ, ազդվելով ժողովրդական պատումներից:

Բացի իդեոլոգիայից և աոանձին գեղեցիկ պատումներ ստեղծելուց՝ կարևոր է ուշադրության առնել Քերթողահոր հորինելու մի ուրիշ հատկությունն ևս, որ նկատվում է նրա արվեստի մեջ, նա վարպետ է արտահայտության ձևի։ Նրա գրվածքի մեջ բովանդակություն և ձև պատշաճում են իրար, կամ ձևը հետևում է բովանդակությանը. Այդ է հենց կլասիկ հեղինակներից ամենից առաջ պահանջվում: Պատմության բովանդակությունը միանման չէ, միանման չէ և համապատասխան ոճը։ Սովորաբար ասում են, թե «Մ. Խորենացու ոճը սեղմ է, բայց այդ ճիշտ չէ. նրա ոճը բազմազան է, կան կտորներ, ինչպես Աոաջին գրքի սկզբի երեք գլուխները, որոնք ունեն քննախոսության բնույթ, երբ բանավարական դատողություններով, ապացուցվում է մի միտք, Այս դեպքում կիրաոված են բարդ խոսքեր՝ բարդ, նույնիսկ բազմաբարդ պարբերույթներ։ Խոսքը ձգվում, ընդարձակվում է, բայց միշտ կանոնավոր, այնպես որ երբեք մտաձության ընթացքը չի մթնում կամ, ինչպես ասում են, մտքի թելը՝ կապը չի կտրվում»: Համբակների համար այդպիսի կտորները դժվար հասկանալի են եղել, ոչ միայն խոսքի բարդության, այլև բովանդակության ու վերացական դատողությունների շարքի համար։ Եվ որովհետև հին ուսուցիչներն իրենց աշակերտներին Խորենացու Պատմությունը հենց սկզբից էին կարդալ տալիս, դրանից առաջացել էր այն թոյուր կարծիքը, թե Խորենացու լեզուն խրթին է։ Հասուն ընթերցողներն այդ կարդալիս՝ ամենայն հեշտությամբ կարողանում են հետևել հեղինակի մտածությանը, մանավանդ որ նրա անհրաժեշտ շաղկապների ճիշտ գործաեությամբ դյուրացնում է դրվածքի ըմբռնումը:

Խրթնություն է մասամբ առաջանում նրանից, որ այս հեղինակը, հունական ուսում ստացած լինելով և հունարենից շարունակ թարգմանություններ արած, երբեմև բնականորեն ենթարկվում է հունարենին և գործածում է օտարաբան շարահյուսական ձևեր: Ոճի այս անհստակությունը, սակայն, երևում է միայն սակավաթիվ որոշ տեղերում։ Նա անպայման եղել է հունաբան դպրոցի հիմնադիրներից մեկը, բայց պատմության մեջ գիտակցաբար զգուշությամբ է վարվում այդ նկատմամբ, Այդ էր պահանջում Հայոց Պատմության նյութն ու նպատակը. Պետք էր բնական, ահասարակաց խօսքով գրել պատմությունը, որպեսզի ամեն ընթերցողի հասկանալի լիներ։ Եվ նրա ոճը, ինչքան էլ հաճախ զարդարուն ու պերճ է, բայց ընդհանուր աոմամբ շատ պարզ, մեկին է, թեթև, շատ կանոնավոր ու դյուրին, միանգամայն և ախորժելի, երբեք չոր ու ցամաք: Երբեմն, երբ հարկավոր է ըստ նյութի պահանջելուն՝ զորեղ տպավորություն թողնել, կիրառում է շտքումեեր ու զեղչումներ. Եվ այս անում է Նա ոչ արվեստակությամբ, այլ բնականորեն: Առհասարակ նրա ոճի մեջ չկա շինծություն և սեթևեթանք, այլ ամեն ինչ նրա գրչի տակից բխում է բնականորեն: Զգացվում է, որ նա ապրում է իր գրածը, և այդ է հենց ազգում ու գրավում և նույնիսկ