Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կետերը, Հայերը, Նախագահությամբ Սահակի ու Մեսրոպի աշակերտ Հովսեփի (Ցովսէփի) «միահամուռ ժոգովեալք ի թագաւորանիստ քաղաքն յԱրտաշատ, հաւանութեամր մեծամեծ նախարարացն և ամենայն բագմութեամբ աշխարհին»։ համարձակ պատասխանում են Միհրներսեհի գրությանը։ Նախարարները կանչվում են արքունի դուռը, ակամա ուրանում են քրիստոնեությունը և բազմաթիվ մոգերի հետ վերադառնում։ Շարժվում է ժողովուրդը, մասսան։ «Ժողովեցին զբազմութիւն» արանց և կանանց, շինականաց և տղատաց, զքահանայից և զմենակեցաց «երևեցան ամենևքևան զինեալք և աղավարտեալք, սուր ընդ մէջ և վահան ի ձեռին՝ ոչ միայն արանց քաջաց, այլ և կանանց աոնականանց»։ (էջ 82 և հտ.)։ Պասսիվ ընդդիմադրությունը վերջանում է։ Հարձակվում են մոգերի և պարսկական բանակի վրա, բերդերի և ավանների վրա, որ պարսիկների ձեոին էին. առնում են Արտաշատ, Գառնի, Անի, Արտագերս, Վան, Ողական, Որոտն և ուրիշները. Նույնն անում են և Ատրպատականում։ Հավաքվում են նախարարներն իրենց զորքերով։ Զորքը բաժանում են երեք գնդի աոաջին գունդն ուղարկում են Ատրպատականի սահմանները, երկրորդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի ձեռով ուղարկում են Աղվանք, նրանց օգնելու, երրորդը տալիս են Վասակ մարզպանին։ Մինչ ուրիշներն աշխատում են պատերազմը դարձնել համազգային, Վասակը դավաճանում է, ավերմունքներ է գործում երկրի կենտրոնում և երկ պառակություն է ձգում, Վարդանը վերադառնում է. Վասակն Այրարատից փախչում է Սյունիք։

Վարդանը կազմակերպում է հավատարիմ մնացած իշխաններին իրենց զորքերով, վաթսունվեց հազար տղամարդ, հեծյալ և հետևակ, 451 թ. գարնանը ելնում են պարսկական բանակի դեմ, ճակատամարտը տեղի է ունենում Ավարայրի դաշտում։ Մարտի մեջ ընկնում է սպարապետ Վարդանը, նրա հետ նաև ութ մեծ նախարարներ և այլ տղամարդիկ, ընդամենը 1036 հոգի, իսկ թշնամիների կողմից 3544 մարդ, ինը հոգի մեր պատվավորներից։ Հայերը չեն հաղթված.«Քանզի ոչ եթէ կողմ էր որ յաղթեաց, և կողմ էր որ պարտեցաւ, այլ քաջք ընդ քաջս ելեալ երկոքին կողմանքն ի պարտութիւն մատնեցան». Բայց հայերի դժբախտությունն այն էր որ չկարողացան հետևյալ օրերը պատերազմը միասնական ուժերով շարունակել։ Քանզի անկեալ էր մեծ սպարապետն Հայոց ի պատերազմին, ոչ ոք գոյը այնուհետև ի ժէջ գլխաւոր՝ յոր յեցեալ ժողովէին գունդն Յևացելոցն։ (էջ 173)։ Մարտիկները ցրվում, ամրանում են երկրի զանազան կողմերում և պատերազմը շարունակում են անջատ անջատ՝ Այրարաաում, Խաղտիքում, Տմորիքում, Արցախում։ Տայքում մարտնչողների մեջ էր և Վարդան սպարապետի եղբայրը՝ Հմայակ, որ յանխնայ քաջութեամբ մարտուցեալ՝ կատարեցալ նահատակութեամբ»։ Հայերի դիմադրությունը երկարում է պարսիկները չեն կարողանում զսպել ապստամությունը. Եվ վերջ ի վերջո հաղթող են հանդիսանում հայերը։ Այդ տեսնում ենք պատերազմի վերջի մասից՝ կատարածից։ Այսինքն հետևանքներից, որին անցնում է Եղիշեն։

Հազկերը թագավորը տեսնելով իրերի այնպիսի ելքը, ստիպված է լինում փոխել քաղաքականությունը։ Նա Վասակի փոխանակ մի պարսիկ մարզպան է ուղարկում։