Արշավիրի պատմածին, որ բավական տարբերվում է Եղիշեի գրածից, ուստի և այդ էլ նա երկրորդել է, հարկավ, իր կողմից ևս ավելի ծաղկեցնելով այն:
9. Երկրորդ դրուագի պատմական արժեքը։ — Անշուշտ, Ղազարի «Հայոց Պատմության» այս գրուագի մեջ շատ արժեքավոր լրացումներ կան Եղիշեի Պատմության վերաբերյալ, բայց սխալ է կարծել, թե երբ Ղազարի տեղեկությունները տարբերվում են Եղիշեի հաղորդածից, գերադասություն պետք է տալ Ղազարին կամ երբ Ղազարը պատմում է մի բան, իսկ Եղիշեն չունի այդ, սա դիտմամբ լռել է այդ մասին: Պատմագիրներն ոչ ամեն դեպքեր կարող են իմանալ և կամ գրելիս հիշել ամեն բան։ Այդ կախված է հաճախ պատմագրի ապրած կյանքից. օրինակ՝ Ղազարը մեծացել է Աշուշա բդեշխի տանը և ապրել է Սյունիքում. ուստի նա գրելիս հեշտությամբ մտաբերել է լսած դեպքեր Աշուշայի և Սյունիքի իշխանների ու Վասակի որդիների մասին և առել իր Պատմության մեջ դրանք, ինչ որ չունի Եղիշեն: Չպիտի մոռանալ, որ Հազարն իր պատանեկան կամ վաղ երիտասարդական հասակում միայն կարող էր հանդիպել սակավաթիվ մարդկանց երկրորդ դրուադի մեջ պատմված եղելությունների գործող անձերից։ Նա իր այդ Պատմությունը գրել է լսելով մեծ մասամբ երկրորդ կարգի անձերից և այն ժամանակ երբ ժողովրդական և սահմանային ավանդաույթն արդեն գործել է հիշողությանվրա և դեպքերի մասին պատմվածքներն արդեն ժողովրդական զրույցի կերպարանք են ստացած եղել,—ինչ որ երբեմն երևում է նրա Պատմությունից։ Ուստի ինչքան էլ նա ցանկանար «ստուգապաաումա, սաոլդադրութիւն» անել, քչյաւելուլ ղանեղեալսնա, էչնուազեցոլցանել ղեղեալսնա, երբեմն ակամա հակառակը պիտի աներ հետևելով իր բերանացի աղբյուրներին. այլև այն, պատճառով, որ նա պիտի Մամիկոնյանների տոհմասիրությանը բավարարություն տար, Որ Ղազարը, օրինակ, մեջ է բերում Վարդանի ի Հունական կողմերն անցնելու պատմությունը, որ չունի Եղիշեն, այդ նա անում է դարձյալ Մամիկոնյան տոհմի փաոարանության համար. մինչդեռ Եղիշեն զերծ է այդպիսի ձգտումից։ Նույն նպատակով Ղազարը հիշում է, թե Վարղանը հոդում է «յաղադո Աշուշայի Վրաց բդեշխի և որդլոց իշխանին Սիւնեաց Վասակայ, զորս արգելել պահեաց անդրէն ի դրան թադաւորն Պարսից Ցաղկերա» (էջ 125), Եղիշեն էլ, անշուշտ, ամեն բանի որ պատմում է՝ ականատես չի եղել նա էլ, ինչպես ամեն ժամանակակից պատմիչ, շատ բան ուրիշներից լսելով պետք է գրի առներ։ Բայց նրա բանավոր աղբյուրներն իրենք կարող էին ականատես եղած լինել և նույնիսկ գործող արձերից լինել:
Բացի այդ՛ կա հետևյալ հանգամանքը. ինչքան էլ Եղիշեն բանտստեղծ–պատմիչ է, նա իբրև պատմիչ ավելի հմուտ է և ավելի պատրաստություն ունի, քան ճարտասան պատմիչ Ղազարը։ Առնենք հետևյալը, մենք տեսանք, թե ինչպես Եղիշեն ճիշտ ըմբռնում «Հայոց պատերազմի» 1 պատճառները, որ են՝ Սասանյանների քաղաքականությունը պետական կրոնի վերաբերյալ, Հաղկերտ Բ.-ի անխաղաղասեր բնավորությունը և մոգերին ենթարկվելը: Միհրներսեհի ձգտումը տերությունն ապահովելու հռոմայեցիեերից Հայաստանի կողմերում, և վերջապես՝ որ գլխավորն է՝ Հայոց այրուձիու պարտիքի ծանրացումը, հարկերի չափազանց մեծացումը, եկեղեցու 329