նրան իր մեծ նեղությունից դեպի նավահանգիստ Քրիստոսը։ Եկան նույնպես և Վրաց աշխարհի նախարարները, ազատներն ու տիկինները, այլև սեպուհները, որպեսզի մասնակից լինեն նրա հուղարկման օրհնությանը։ Ամենքն էլ նրա երկաթի կապանքներից մի կտոր ուզում էին ի հիշատակ, իսկ նա ասում էր.
—Ես արժանի չեմ դրան, բայց աստուծու կամքը թող լինի, արեք, ինչպես կամենում եք: Ապա նա օրհնեց ամենքին, շնորհակալություն հայտնեց եպիսկոպոսին, իբրև իր դայակին կամ հորը։ Եվ այսպես ամենքին հրաժեշտ տալով և օրհնելով՝ աղաչում էր, որ իրեն, եթե արժանի կհամարեն, դնեն այն տեղում, որտեղից աոաջին անգամ քարշ տվին իրեն»։
Եվ աղոթելով ավանդեց հոգին։ Ամենքն էլ լալիս էին։ Եպիսկոպոսն ու բոլոր ժողովուրդը ամփոփեցին նրա մարմինը, պարկեշտ կանանց ձեռով անուշահոտ յուղերով ու խնկերով լվանալ տվին այն և ինչ որ պետք էր` անելով ու մաքուր կտավներով պատելով` դրին իր պատվիրած տեղում: Ամբողջ գիշերը ժամ ասացին, հետո պատարագ արին, և սրբի հանգստյան օրը, քաղոց ամսի 17-ին, մեծ տոն արին, տարեցտարի կատարելով այն ի փառս աստուծու։ Եվ աստված ոչ սակավ բժշկություն էր անում սուրբ տիկնոջ բարեխոսությամբ։
Այստեղ բերվեց Շուշանիկի վկայաբանության բովանդակությունը գրեթե ամրողջ, սակավ կրճատումներով, մեծ մասամբ բաոացի, որովհետև այդ տիպի երկերն ընդհանրապես անծանոթ են մնում մեր գրագետներին, իսկ դրանք մեր հին գրականության վեպերն են, գեղեցիկ արվեստով հորինված, Շուշանիկի պատումի մեջ էլ կան, հարկավ, վկայաբանական ընդհանուր մոտիվներ, ինչպես են` աղոթքներ, հերոսի նշանավոր ծագում, մանկական ուսում և բարեկրթություն, չարչարանք, բժշկություններ, հանդիսավոր թաղում և այլն: Բայց դրանց մեջ չէ այս պատումի բուն արժեը, այլ իր թեմայի և արվեստի մեջ:
Կարիք չկա այստեղ մանրամասն բնորոշելու Վազգենին, Շուշանիկի այդ հակատիպին,- անառակ, ամպարիշտ մի մարդ, որ փառքի և իշխանության համար ստրկացած էր Պարսից թագավորին և գազանաբար ստրկացնում էր ամենքին, որի իշխանությունը, սակայն, ոչ մի հնար չգտավ Շուշանիկին վերադարձնելու իր գիրկը: Նրա այլանդակ բնավորության գծերն այնքան պարզ են վիպակի պատմվածքի մեջ, որ էլ հարկավոր չէ դրանց վրա կանգ առնել։ Կարիք չկա նաև վերլուծությունն անելու գործողության, որ այնպես ճիշտ և մեկին զարգացրած է հոգեբանորեն։ Դաոնանք դարձյալ այս պատումի գլխավոր իդեային։
Շուշանիկն, այդ համեստ կինը, մեռնելիս միայն մի իղձ է ունենում- այն, որ թաղեն այն տեղում, ուր իրեն քարշ տվին եկեղեցում բազմության առաջ: Նրա իղձը կատարում են: Ինչ է նշանակում այդ, որ իսկապես վիպակի վերջաբանն է: -Այդ նշանակում է, որ աղոթողներն ամեն անգամ, երբ կտեսնեն նրա գերեզմանը, պիտի ասեն` Այստեղ հանգչում է այն առաքինի կինը, որին իր գազան մարդն այնքան տանջելով տանջեց, որպեսզի իր կամքը կատարի. բայց նա, կինը, հաստատ մնաց իր որոշմանը. անվերջ չարչարվեց և բաժանվեց իր պիղծ մարդուց: