Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րան և ուրիշ զորավարների։ Թե Վահան Մամիկոնյանի մասին զրույցներ են եղել, երևում է Աեբեոսից, որին ծանոթ չէ Ղազար Փարպեցու Պատմությունը, որ և հավասայավ ժողովրդական ավանդություններից առնելով՝ Փարպեցուց տարրեր պատժում է Վահանի ապստամբությունը, պարսիկներին հալածելը և Գերանա դաշտում պարսիկներին հաղթելը։ Արդ Սեբեոսը պատմում է նաև թե ինչպես Վարդան Մամիկոնյանն ապստամբում է Խոսրով Անուշ Ըսուտն թագավորից, սպանում է Սուրեն Մարզպանին. թագավորն ուղարկում է Վարդանի վրա Միհրան անունով մեկին, քսան հազար զորքով, ապա և ուրիշներին, և նույնիսկ ինքը թագավորն է գալիս Վարդանի վրա, բայց նա էլ հաղթվում է և իր կնոջը գերի թողնելով հայերի ձեռին՝ փախչում է: Այս Մամիկոնյան Վահանի ու Վարդանի հիշողություններն են, Սմբատ անունների հետ կապված: Այս Վարդան Մամիկոնյանի մասին շատ բան չգիտենք, իսկ պատմական Վահան Մամիկոնյանի բնավորությունը հայտնի է Փարպեցուց, որը շատ լավ բնորոշում է Վահանին Վաղարշ թագավորի բերանով. Մի՜ գուցե,—ասում է Վաղարշը,—յդեալ քո առ Վահան, և նա պատճառանոք քաղցր խոսելով ընդ քեզ՝ Խարիցե զքեղ և վնաս ինչ աոնիցէ: Վասն զի այրն ինքն քաջ է և բազմամիտ ե. քանզի և ցայժմ ոչ այնքան զայնպիսի գործեան վճարելուց նա և որք ընդ նմա էին՝ լոկ քաջութեամբ և այդ բնավորությունը երևում է Վահանի բոլոր արարքների մեջ, երբ նա կոտորում է պարսիկներին. Նույնպիսի բնավորություն գտնում ենք և «Տարոնի պատերազմի»» մեջ Գայլ Վահանի համար: «Յուրտւի է ինձ անունդ Գայլ, ասում է ինքը հերոսը, քանզի գամ կոտորեմ, երթամ և այլ գամ» (էջ 33) բայց այդ գայլի, նման կոտորող Վահանը ոչ այնքան քաջությամբ, ճակատ առ ճակատ կոփելով է հաղթում թշնամիներին, որքան խաբեությամբ ու խորամանկությամբ■ Նա իմաստությամբ որսում է պարսիկներին և թակարդի մեջ ձգելով ջարդում է նրանց։ Ժողովուրդը սովորաբար, և ոչ միայն մեր մեջ, խորամանկությունը խելք է համարու՛մ, իսկ ոազմական խորամանկությունը՛ «իմաստությունէ», ինչպես է և մեր «Տարոնի պատերազմի» մեջ։

4. Վիպական մոտիվներ և զաղափարականացում չափազանցումով։— «Տարոնի պատերազմի» մեջ ընդհանրապես նույն վիպական ոգին է Երևան գալիս, ինչ որ «Պարսից պատերազմի» մեջ. բայց կան և նոր մոտիվներ: Ամենից աոաջ հենց այդ ռազմական խորամանկությունը։ Մինչ Հայ իշխանները, գլխավորապես Գայլ Վահանը, այնպես «իմաստուն» են հանդիսանում, պարսիկներն, ընդհակառակն, անմիտ ու միամիտ են և խաբվում են: Շատ պարզ է, որ այդ զրույցների մի մասը պատմվել են ոչ միայն Մամիկոնյան իշխանների և նրանց զինակիցների քաջությունը գովելու համար, այդ պարսիկներին էազրեշոււ «I» խարվաեոլ, թյամր էլ բարձրանում են Մամիկոնյանները։ Զվարճալի է նույնիսկ այն երգը. որ հորինված է Վարազարդի վրա, սր 4 բերված է վերևում։ Կարևանների ծաղրը զրույցների մեջ,–,լինի հարևան գյուղերի կամ գավառների, թե հարևան ազգերի, — մի սովորական երևույթ է ավանդական բանահյու¬ սության մեջ: 413