Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գողթնացու սպանվելուց յոթը տարի հետո Երաշխավորի վանքի կրոնավորահայր Արտավագդը, որ և Աբրահամ, մի քանի «եղբայրներ» հետն առած, գնում, գտնում է սրրի գերեզմանը, տեղի եպիսկոպոսի ձեոով «հոռոմ գրով» ստանում է Վահանի վկայության պատմությունը, վերադարձին Ուսհայում այդ թարգմանել է տալիս հայերեն։ Հետո երբ Հայտստան է հասնում, գրում է վկայաբանությունը. «և ապա սկսայ պատմագրել,— ասում է նա,— սկիզբն առնելով անտի ուստի արժան իսկ Էր»։ Այսպես՝ ուրեմն, այս վկայաբանության հեեղինակը ոչ միայն ժամանակակից է Վահան Գողթնացուն, այլև ծանոթ նրան։ Եվ ինչքան էլ հետագայում վերամշակումների ենթարկված լինի այդ երկը, պատմվածքի սրտառուչ ձևից և մանրամասնություններից անկասկած է բուն հեղինակի ժամանակակից լինելն իր պատմած և ողբացած անձերին ու աղետալի դեպքերին։

ՎԻՊԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐՈՒՅՑՆԵՐ

1. Անանուն զրուցագիր — էջմիածնում 1821 թ. հրատարակվեց մի նորագյուտ անանուն ձեոագիր։ Մի ընդարձակ «Յառաջարանի» մեջ ջանացված է ապացուցել, թե դա 9-րդ դարի հեղինակ Շապուհ Բագրատունու կորած Պատմությունն է։ Բայց այդ եզրակացությունն ընդունելի չէ։ Այդ երկի բովանդակությունն այնպես, ինչպես կա այդ ձեռագրի մեջ, չի համապատասխանում պատմագիր Հովհաննես կաթողիկոսի հաղորդած մանրամասն տեղեկությունների Շապուհ Բագրատունու Պատմության մասին։ Բացի այդ՝ կա նաև հետևյալ հանգամանքը։ Շապուհ Բագրատունին ժամանակակից է եղել Հովհաննես կաթողիկոսին և ու Թովմա Արծրունուն և գրել է իշխանաց իշկան Աշոտ Բագրատունու և նրա ժամանակաշրջանի պատմությունը։ Նա հավանորեն այդ Աշոտ Թաֆավորի որդի Շապուհ Բագրատունին է։ Եթե այդ անանուն ձեռագիրը պատմագիր Շապուհի Պատմությունը լիներ, դա չէր կարող իր բովանադակությամբ այնքան շատ տարբերբել ժամանակակից Հովհաննեսի և Թովմայի պատմվածքներից 9-երորդ դարի երկրորդ կեսին և 10-րդ դարի սկզբներին կատարված դեպքերի վերաբերյալ։ Եթե այն նորագյուտ ձեռագրի սկզբի և վերջի մասերը մնացած լինեին, թերևս այնտեղ հիշված լինեին դրվածքի վերնագիրն ու գրողի անունը․ բայց քանի որ այդ չկա, երկը մնում է անանուն, և ըստ դրա բովանադակության՝ դրք հեղինակը պայմանորեն կոչում ենք Անանուն Զրուցագիր։

Հայ ժողովուրդն երբեք անտարբեր չի մնացել դեպի կյանքի պատ-