Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է իր քույրը. բայց ճանապարհին ծառաները թողել են նրան, և նա դիմել եկել է Դերենի մոտ, որովհետև պատմել են նրան Դերենիկի «առատության համար»։

— Ես տա նա դիմեալ եկի,— շարունակում է այլազգին,— միթէ (ագուցէ) տացէ ինձ ձի և մարգ և առաջնորդեսցէ ինձ յարևելք, զի գնացից ատ փեսայն իմ և ասից ի նմանէ զօրք և գանձս բազումս, և երթամ պատերազմիմ ընդ թշնամիքն իմ ե թափեմ զքաղաքն իմ զԲաղդատ։ Եւ աղաչեմ զքեզ, եւ րարի այր դու, տևը զիս աոաջի Դերենկին, որ հոգալ զճանապարհն իմ, և ցեղ բարի լինիցի աստուծոյն քո զոր պաշտես։

Հայէր Դերէնն առ Զաֆրան և ծիծաղեր։ Եւ նա (այլազգին) տրտմել ասէր.

— Մի ծիծաղեր, աղաչեմ զքեզ. տուր զիս տո նա,— Այնժամ ասէ Դերէնն․

— Չէ՛ աստ Դերէնն, այլ ես հոգամ զքեզ ուր և կամիս։ —Եւ նա ասէ.

— Չէ աստ։

— Երդվիր, թէ չէ ասա Դերէնն։ Եւ, նա ասէ.

— Զի երդնում, ես եմ Դերէնն զոր դու խնդրես։

Եւ նա զարմացաւ և ասէ.

— Ապա է՞ր է զի նստիս ընդ գրուց քաղաքին, րասա է. այս քաղաքս շո է ե այս բարձր աշտարակս։ Զի է քեզ, ասա ինձ։

Եւ ասէ Դերէնն.

— Ով մեծ արքայ Բաբելացոց, երիկի որն զիմ ծառային ձին վաճառեցաք և վայելեցաք, և տյսոր զիմս կամէաք վաճառել։ Եւ արդ արի հեծիր զիմ ձիս, և զիմ հանդերձս հագիր, և առ զիմ թուրս զհետ քո։

Երբ այլազգին գնում է, Դերենն ասում է Զաֆրանին․ «Էլ մենք չպիտի մնանք այս քաղաքում, ուր մեզ ծաղրում ու կատակում են։ Արի գնանք Ասորեստան, որպեսզի անծանոթ լինենք տեղացիներին և կարողանանք ծառայել մեկին և ապրել»։ Գնում են Մոսլ քաղաքը։ Եվ ահա երեք մարդ նստել են քաղաքի դռներին, հարբած էին, բայց էլի խմում էին, իրիկնադեմ էր, և Դերենը հոգնած էր ճանապարհից։ Եկավ ինքն ու Զաֆրանը, և նրանցից մեկը հարցրեց․ — Ուստի գայք դուք։ — Նրանք պատասպանեցին․

— Ի հեռաւոր աշխարհն է Հայոց, ի Վանէ։

Իբրև չվան ասեն.

— Զիարգ կայ բարիանուն իշխանն, որոյ Դերէնն ասեն։ Եւ նա ասէ.

— Ադհկ։

— Եւ նոքա տվել նոքա երդումն և ասէ․ — Ասա, իբրև է գինչ ասեն զնմտնէ. — Զինչ ասեն,— հարցնում է Դերենը։ — Ել ասեն արքն Մոսլցիք․