Մենք ճառերի հարաբերությունը շարականների հետ՝ հետո կտեսնենք: Այստեղ Թեոդորոսի այս երգաբանության առաջին տան հետ աբաղդատելու համար՝ դնենք միայն Աստվածածնի Ծննդյան կանոնի մի շարականի առաջին տունը.
Այսոր ցնծան երկնայինքն
Եւ պար առեալ ի բարձրունս
Եգեն գերգս հոգևորս
Ցաւուր ծննդեան Սրբուհւոյն:
Ինչ որ Օձնեցու «Ատենաբանության» և Թեոդորոսի «Գովեստի» մեջ կցուրդ է կոչվում, նույնը շարականի մեջ, ինչպես վերևի վկայություններից կարելի է տեսնել, ասվում է հոգևոր երg, որ մեր մատենագրության մեջ հաճախ հիշվում է սաղմոսների և օրհնությունների հետ: «Հոգևոր երգ» կոչումն, հարկավ, ընդհանուր նշանակություն ունի, թե հին, Գրքի երգերին կհարմարվի և թե նոր եկեղեցական եգերին, իսկ «կցուրդ» կոչվել են ատանձնապես նոր հոգևոր երգերը, նույնիսկ 3-րդ դարում:
«Կցուրդ» բառի մի ուրիշ ձևն է «կցորդ»: Հայկազետն Բտոգրքի մեջ այս ձևով վկայություն է բերախ Ոսկեբերանից՝ «Յօրինեալ բարբառովք՝ ազգի կցորդիւք»: Նույնն ունի և Փարպեցին: Սա Սահակի ձեռով Աստվածաշնչի թարգմանության և դպրոցների բացման պատմությունն անելուց հետո՝ գրում է, թե մարդկանց բազմությունը դիմում էին եկեղեցի և «ընթանային խնդալիցք…ի տունդ, մեծամեծք և տղայք ստդմոսելով և կցորդո ասելով ընդ ամենայն ատեղից: Կարելի չէ Փարպեցու «կցորդս ասելը» հասկանալ «կցորդ սաղմող» մոտ ասելն ևս սաղմոսել է» Դա նո երգերի համար է գործածված: Հոտևաբար առաջին թարգմանիչները հենց՝ հորինել են որ հոգևոր երգեր: Ղա