Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ճառ պետք է նոր երգեր ասեին միշտ։ Այս դարից սկսաց ժամերգության մեջ մի մեծ փոփոխություն է մտնում. դա «կանոնների» գյուտն է, որ իր կողմից նպաստում է հոգևոր երգերի բազմանալուն։ Աշխատում են, որ ա֊ մեն տոն ունենա իր աոանձին նոր երգը, որ պիտի երգվեր տոնի օրը. այն էլ ոչ թե մի, այլ մի շարք երգեր, որով և առաջանում է ամենօրյա ժամերգության մեջ նոր երգերի շարքը, կարգը, կանոնը։ Հունաց եկեղեցական բանաստեղծութան մեջ կանոնների հնարողը համարվում է Կրետեի արքեպիսկոպոս Անդրեաս (մոսա. 650—720 թ–), իսկ գարգացումն եղել է 8-րդ գարում Հովհաննես Դամասկացու ձեռովւ «Կա– նոնները կազմվում են 8 կամ 9 տարրեր երգերից, որոնցից յուրաքանչյուրն իր աոանձին կազմությունն ունի և րաղկացաե է եղել սկզբնապես ավելի, հետագայում մեծ մասամբ 3 կամ 4 տնից։ Երգերի իննյակ թիվը համա֊ պատասխան է հայտնապես Հին Կտակարանի երգերին, որ քրիստո¬ նյաները հնագույն ժամանակներից ի վեր երգում էին սովորաբար։, Կանոն֊ ների այս մեքենայական շենքը գտնում ենք նաև մեր Շարակնոցի մեջ. Ամեն կանոն ունի մի շարք երգեր իրենց ուրույն կաղմությամր։

    Դրանք կոչվում են՝

1. Օրհնութիուն, մը ասվում է գիշերային ժամերգաթյանր Մսվսես մարգա¬ րեի «Օրհնեացւք զՏկր, զի վսսոց կ փասաւսրեաչէ սրհնսլթյս^ից Տես. իրրե կցսլրգ. 2. հարց, սր ասվում է ի/րե կրսւրգ Երից Ծանկանց լՕրհնեա, ես, Տէր Ոսասւաե հարցն մերաց, սրհնսլթյան. 3. Գսրեց կամ գսրեաասլն, որ նախարգ որ»..լթյան՝ լՕրհնեցէց, ամենայն գորեց Տեսան, զՏէր 1 մասի կցսւրգն է. 4. Ծ եեաց սլսցէ, որ ասվսւմ կ իրրե կցուրդ Ս. Օսավ֊ե֊ենի փաառրանսլթյան՝ սԾեեացսւսցէ իմ զՏէրI. 5. Օղորմեա, կցուրդ «Օղորմեա ինձ, Աստուած» սաղմասի, 6. Տեր յերկնից, կցուրդ «Օրհնեցէք զծէը յերկնից» սաղմասի։ Այս վեց երգերն առավոտյան ժամերգության կարգում են։ 7. Ճաշու, որ զանազան սաղմոսների կցուրդ է ասվում է «ճաչու ժամերգության» ժամանակ, 8.աՀք~էչՒ֊ »ր 4»"<–ր՚յ է երեկոյան ժամերգության էՀամրարձի զ֊չ– իմ ի յեքինա սազմսսք.

  Երգերի այս շարքը սովորաբար կոչվում է հունարեն կանոն բաոով,

հաճախ նաև հայերեն կարգ բառով, ինչպես՝ կարգ ավագ շարաթուն, կարգ ծննդեան, կարգ ապաշխարութեան, Որոշ դարձվածով միայն գործածվում է սարք թասը. մի երգ «իւր սարօքն» ասել նշանակում է, օրինակ, մի «օրհնութիւն» կամ «հարց» նույն կարգին պատկանող մյուս տեսակի եր¬ գերով միասին ասել։ Կանոնի ամեն մի երգն առանձին առած կոչվում է շարական, իսկ երգերի ժողովատուն ըսա կանոնների ասվում է Շաբակ– նոց։

483