Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռակների մեջ: Մտքի և ձևի սկզբնական ճարտար գյուտերը մի հաստատուն կերպարանք են տալիս բանաստեղծության որոշ տեսակների, ստեղծվում է որոշ կաղապար, որից դուրս գալ չեն կարողանում հաջորդ բանաստեղծները։Այս դեպքում նմանողությունը նախորդներին՝ անխուսափելի է: Այսպես մեր միջնադարյան աշխարհիկ երգիչները նման և նույն ձևերով գովում են գեղեցկությունը, վարդ ու գարուն։ Կրոնական օրհներգության մեջ, սակայն, այս նմանողությունը երբեմն բաոացի կրկնության է հասնում, որովհետև ինչպես հավատքի համար որոշ, հաստատուն դավանանքներ են ստեղծվում, նույնպես այդ արտահայտելու համար որոշ բաոեր, դարձված֊ներ ու բանաձևեր են գալիս: Եվ այս երկուսը, եկեղեցու ընդունած դավանանքն ու նրա արտահայտության պատրաստի կանխահավան ձևը, պարտավոր էր բանեցնել ամեն երգիչ: Ուստի և նույն նյութի մասին գրող բանաստեղծները բնականաբար հաճախ նույն դավանաբանական խնդիրներն են շոշափում, նույն ստորոգելիներն են ասում նման հակադրություններով, այսինքն բաղդատություն են դնում քրիստոսի աստվածային և մարդկային հատկանիշների մեջ: Եվ այս հակադրությունները կազմում են մեր տերունական տոների շարականներից շատի էությունը, որովհետև ծննդյան տոն լինի թե թաղման, հարության տոն լինի թե համբարձման, միշտ նույն մազդեղության տնօրինական խորհուրդն է, որով քրիստոս և Աստված, և՛ մարդ է։ Այսպիսի հակադրությունների մեջ բանաստեղծների անձնական գյուտը միայն այն է, թե որ աստվածային ստորոգելին, որ ընդունված է դավանաբանության մեջ կամ հայտնված է Ս. Գրքում: Քրիստոսի որ մարդկային հատկության կամ արարքի հետ կկապեն: Եթե բանաստեղծը շնորհքով է, այս տեսակետից, հարկավ, մի նոր բան անում է, թե չէ՝ նա կրկնում է իր նմանողության աղբյուրը: Գրա մի լավ օրինակն է Մեծի շարաթու նույն թաղման կանոնը: Այստեղ ամբողջ կանոնի մեջ մի քանի անգամ պատմվում է նույն բանը, թե ինչպես Հովսեփը քրիստոսի մարմինը խնդրում է Պիղտտոսից, ստանում է, դնում նոր գերեզմանի մեջ, թե ինչպես նրա գերեզմանը կնքում են, և զինվորները պահպանում։ Այս պատմությունն ամբողջ կա արդեն աոաջին «օրհնութեան» մեջ ՝ «Պարգեատուն ամենեցուն», որ հին երգ է և, ինչպես ասվեց, վերագրվում է Մահակ Պարթևին։ Նույնը կրկնվում է և մյուս երկու «օրհնութիւնների» մեջ, որ Ներսես Շնորհալուն են վերագրում, և կանոնի մյուս մասերի մեջ, որ դարձյալ Մահակ Պարթևին են վերագրում, բայց տարբեր ձևերով[1]:

Թե երբ է մեր հոգևոր երգի մեջ մտել աստվածային և մարդկային հատկություններից այսպիսի հակադրություններ կազմելու արվեստը, այդ հայտնի չէ: Դա հատուկ հայոց հոգևոր երգի մի ձև չէ, և իր բնավորությամբ այնպիսի է, որ ամենավացղ ժամանակներում ևս կարող էր գործադրվել եկեղեցական բանաստեղծության մեջ։ Մեր շարակնոցների ավանդությամբ Ս. Սահակ Պտրթևին վերագրված երգերի մեջ արդեն գտնում ենք այդ ձևը չափազանց գործածված։ Այսդպիսի բաղդատությունների տեսակների թիվը բավական

  1. Մանրամասները՝ «Արարատ» 1918, 34, 18, էջ 1149 և հան. Մ. Աբեղյանի հոդվածը