Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռել է թերության աաքիցսլմ՝ ըստ Գրիգոր Մագիսարոսի հաջորդևին։


Ստեփանոս Ասողիկն եղել է իր ժամանակի բանիբուն վարդապետներից մեկը։ Նա լավ տեղյակ է Ս. Գրքին, հմուտ է աստվածաբանական խնդիրներին, որոնցով սիրում է զբաղվել. Հակառակորդ է քաղկեդոնականներին, որոնք սկսել էին ոտնձգություններ ե հալածանքներ անել հայերի դեմ Արևմուտքում, Նա սիրող է վանական կյանքի և նույնիսկ ճգնավորության, Կիրակոս գիտնականի համար գրում է, թե բնակվում էր Նիտ գավաոի թեղենիս կոչված անապատում. «առ հոր Երեմիայի ճգնաւորին Քրիստոսի և ընկերակցին իմոյ», Ինչպես վերևում բերված հատվածից երևում է, Ասողիկն ունեցել է իրեն գովող բարեկամներ ե անարգողներ ու պարսավողներ, վերջիններիցս շաա դժգոհ է եղել Պատմիչը, բայց չի հայտնում, թե ինչից է առաջացել այղ անարգանքն ու պարսավը։


Գալով նրա երկին, պետք է ասել որ նա հետևող է պարզ ոճին, չի սիրում խրթնություն և զարդարուն պերճաբանություն, չի խճողում իր գրությունը բազմաբանությամբ ե ճոռոմությաձբ, շատ ճիշտ բնորոշով ինքն իրեն ըստ իր ժամանակի հայացքի, թե հորինել է աղքատիմաց բանիլք»։


Ասողիկի «Տիեզերական պատմությունը բաժանված է երեք հանդեսի։ Առաջինի նյութը մի համառոտ պատմություն է, հաճախ լոկ ժամտնակատարական մի ցանկ Իսրայելացոց, Պարսից, Պտղոմյան, Հռոմայեցոց, Ասորեստանցոց, Մուբաց, Պարթևաց և Հայոց թագավորների. Երկրորդ հանդեսը պարունակում է Հայոց կարճառոտ պատմություն Տրդատից մինչև Աշոտ Ա., միաժամանակ և նա գրում է կաթողիկոսների մասին սկզբից մինչև Գառնեցի Գևորգ կաթողիկոսը, Բացի այդ՝ նա համառոտակի խոսում է նաև Պարսից Սասանյան թագավորների, Արաբացոց ամիրապետների և Հունաց կայսրների մասին՝ գնելով նրանց անունների ցանկը։ Այս երկու հանդեսի նյութն Ասողիկը քաղում է, հաճախ բառացի, առանց քննության, «ի պատմագրական տառից», նախորդ պատմագիրներից, որոնց անունները և հիշատակում է գրվածքի սկզբում, նա երբեմն միևնույն դեպքը երկու անգամ մեջ է բերում տարրեր կերպով, նայելով իր աղբյուրներին։


Երրորդ հանդեսը, որ հեղինակը կոչել է «Պատմութիւն ժամամանակաց ինքնախոսութեան», պարունակում է 117 տարվա պատմություն Աշոտ Ա.-ից մինչև Գագիկ Ա. թագավորի ժամանակները։ Սրա առաջին գլուխների պատմությունն ևս, որ վերաբերում են առաջին երեք Բագրատունի թագավորներին, նույնպես քաղված է նախորդ պատմագիրներից, Ստ. Տարոնեցու իսկական «ինքնախոսութիւնն» սկսվում է Արաս թագավորի ժամանակից (920 թ.) և Հասնում է մինչև 1004 թվականը Գագիկ Ա.-ի տասնուհինգերորդ տարին։ Այստեղ նա իսկապես մի ժամանակագրություն կամ տարեգրություն է հորինում։ Առանց որևէ ներքին կապակցության, Հաճախ մի–