չափազանց պահեցողությամբ ճնշելով՝ իրենց զրկում էին և քնից։ Ամրողջ գիշերներ տքնությամբ և հսկումով էին լուսացնում, որովհետև ցերեկը գործում էին ձեռքով, միաժամանակ և աղոթում, իսկ գիշերը մինչև լույս սաղմոսում, «գործել և զԴաւթեան նուագոն հնչեցուցանել ի գիշերի և ի տունջեան», կամ ինչպես ուրիշ տեղ մեկի մասին գրում է Ասողիկը. Ի տուէ և ի գիշերի աշխատէր ի մշակութիան տեառն, չգործել ձեռօք և սաղմոսել բերանով ցայգատարած բաղզկատարածութեամբ, արաօսբիջոյց ողբովք լցեալ ղաւուրս»։ «Եւ սոցա աեյս գործ նահատակութեան», — ավելացնում է Պատմագիրը վանականների նկարագրի վերջում։ Սովորաբար այսպիսի ողբագին տխուր կյանքով էին ապրում վանականները։ Նրանց թույլատրվում էր զվարթանալ միայն որոշ տերունական տոներին, ինչպես՝ Քրիստոսի Ծննդյան, Հարության և Վարդավառի։ Անշուշտ, ոչ ամենքն այդպիսի խստակեցությամբ էին օրերն անց կացնում։ Բայց և այնպես՝ այս մարդիկն ընդհանրապես ամեն ինքնասիրական և մարմևական հոգսերից ազատ լինելով՝ միայն մի հոգս ունեին, որքան կարելի է, շատ տանջել իրենց և, որքան հնարավոր է, շատ «զարդարվել ողորմածության զարդերով», որովհետև հավատում էին, թե ամեն արած ողորմության համար վարձ պիտի ստանան այն աշխարհում (ուստի և «վարձք» բառը ստացել է «ողորմություն» բառի նշանակությունը։ Այդ պատճառով նրանք աշխատում էին, իրենց ձեռով անձամբ մշակում էին վանական ընդարձակ կալվածները, պահում վանքի անասունները, բայց իրենց աշխատածն իրենք չէին ամբողջապես վայելում, այլ մասամբ բաշխում էին ուրիշների։ Լինում էին և այնպիսիները, որ երբ աղքատների էին հանդիպում, հանում էին իրենց հագի զգեստներն և նրանց հագցնում։ Հանգստյան տեղ և սնունդ էին տալիս ամեն անցորդի ու ճանապարհորդի և օտարականի, որոնք կարող էին վանքերում օթևանել ինչպես իրենց տանը։ Այս դեպքում «վանքը» ծառայում էր իր սկզբնական նշանակությամբ իբրև «օթևան», «իջևան»։
Շատերն այսպիսի միաբանական ճգնությամբ չէին գոհանում, քաշվում էին ամայի լեռներն ու անտառները, անապատները, միայնանում քարանձավների ու խոռոչների մեջ, ուր անսվաղությամբ ապրում էին օրերով, «մեռեալ ի կենդանութեան և ի մահու զկեանս քարոզեալ», — գրում է Ասողիկը։ Այսպիսիներն իսկապես գիշեր ցերեկ միայն աղոթքով էին պարապում՝ «վերնականներին խոսակից լինելով», ըստ Գրիգոր Նարեկացու։ Դա արդեն միստիցիզմ էր։ Կրոնական ֆանտազիայի բնագավառն իր տեսիլներով ու հափըշտակությամբ, երբ մենակյացներն ու վանականներն իրենց խուցերում բորբոքված երևակայությամբ հավատում էին, թե հաղորդություն, հաղորդակցություն են ունենում հրեշտակների, նույնիսկ աստուծու հետ. տեսնում են նրանց, խոսում նրանց հետ և լսում նրանց ձայնը։
Այս բոլորի հետ միասին՝ այդ մարդիկը հոգեպես էլ հանգիստ չէին, այլ շարունակ տանջվում էին իրենց երևակայության ստեղծած սարսափներով, սատանայի փորձանքներով։ Չկար գիտություն, որ խոհականությամբ զսպեր նրանց հիվանդագին երևակայությունը և հավասարակշռություն մտցներ նրանց կյանքի մեջ։ Արդարև վանահայրերը հաճախ լինում էին ուսեալ մարդիկ, հիշվում են և նշանավոր գիտնական վարդապետներ, բայց