Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8. Աստված և մարդս։ Ապաշխարողի ինքնաձաղկումը։ — Ինչպես զարհուրանքով ղգում է բանաստեղծը սատանայի ներկայությունն իր կողքին, նույնպես նրա Համար զգալի է և ներկայությունը աստուծու, որի ողորմության նշույլները ծագելիս ամեն ինչ դիվական ոչնչանում է։ Բայց մինչ սատանան գործում է, աստված անձնիշխան է թողնում նրան, իր պատվիրանները միայն տված լինելով մարդուն, թե ինչպես կարող է նա փրկվել։ Բանաստեղծը, սակայն, գիտակցում է իր թուլությունն ու ոչնչությունը և կցանկանար նույնիսկ անձնիշխան չլինել, միայն թե չմեղանչեր, և իր ու աստուծու տարբերությունն այնպես անՀունապես մեծ չլիներ, որովհետև որքան աստված մեծ է, կարող, բարձր ու մաքուր, այնքան ինքը չնչին, թույլ, ստոր, տղմասիկ ու պիղծ, նա երբեմն նույնիսկ մի տեսակ նախանձով է երգում աստուծու փառքը. որովհետև ինքը չունի այդ.

Քեզ արդարութիւն հանգերձեցեր, բարերար,
Եւ ինձ՝ ամոթ և պատկտսանո պատրաստեցեր.
Քեզ փաոս վայելչականս,
Եւ ինձ՝ նախաաինս յտրմարաւորս.
Քեզ քաղցրութեան յիշատակ,
Եւ ինձ՝ մաղձ քացախեալ ի կատարածի.
Քեզ րաբերանութիւն անլռելի,
Եւ ինձ՝ ձայնս ողրսց աղաղակի.
Բեղ «օրհնութիւն» երգոց խնկելի,
Եւ ինձ՝ մերժումն տարագրութեան
Քեղ իրաւունս բազմարժանիս,
Եւ ինձ՝ պատասխանատուութիւնո ամենավարանո.
Քեզ բարձրութիւնս անճառ գովեստից,
Եւ ինձ՝ ղաՀիւն լիղելոյ պատիժ ձաղանաց։


Դու լոյո ես և յոյս,
Եւ ես՝ խաւար և յիմար,
Դու իսկութեամբ բարի գովելի,
Եւ ես՝ Համայնիւն չար ապիկար.
Դու աէր ստորիցո և ապիկար
Եւ ես՝ անիշխան շնչոյո և հոգւոյո.
Դու բարձբեալ ի կարեաց զատեալ.
Եւ ես՝ տաժանաւոր և վտանգավոր.
Դու ի վեր քան շկիրո երկրիս,
Եւ ես՝ կաւ անտրգութեան գտրշութեան.
Դու… ծնաս յաւիտեան յանրաւ ըտրձբութեան
Եւ ես՝ միշտ կորնչիմ. . .
ի քեզ ոչ է մթութիւն կամ նենդօւթիւն,
Եւ ես բովանդակն իսկ իցեմ,
Որ գտւանգ իմ ոչ զահիցեմ։