4․Տրդատի վեպը։-Այս վեպը կազմված է հետևյալ մասերից․ ա)Հորը, Խոսրովին, դավադրությամբ սպանում են։
բ)Թշնամին, Պարսից թագավոր Արտաշիրը, սիրում է Հայաստանին, «Անգ ամն պրծեալ ապրեցուցաներ ի հինէ անտի յորգւոցն Խոսրովու թագավորին Հայոց մանկիկ մի փոքրիկ»։ Դայակները Տրդատին փախցնում են հույների (=հռոմայեցոց) կողմերը, կայսեր պալատը («ի դուռն կայսեր»)։
գ)Տրդատն այնտեղ սնվում, մեխանում է, քաջություններ է գործում, և երբ նա կայսրի փոխանակ մենամարտում, հաղթում է Գոթերի թագավորին, այն ժամանակ Հռոմայեցոց թագավորը թագադրում է նրան և օգնական զորքը տալով, ուղարկում է Հայոց աշխարհը։ Այստեղից նա կռվով քշում է պարսիկ զորքերը և ինքն իշխում իր հայրենական տերությանը։
դ)Նա իր ամբողջ կյանքում շարունակում է կռվել պարսիկների դեմ․«Զամենայն ժամանակս խրոյ թագաւորութեան աւերէր, քանդէր զերկիրն Պարսից․․․զժամանակս կենաց իւբոց պատերազմեալ և առնէր մարտից յաղթութիւն․․․ և խնդրէր զքէնս վրիժուց իւրոց հայրենեացն»։
ե)Նրա և Հռիփսիմեի դեպքը։
զ)Ըստ Խորենացու պատումի՝ նա կռվում է հյուսիսային ազգերի դեմ։ Եվ վերջապես
է)Նրա որով Մամիկոնյանների նախնին, ըստ Սեբեոսի՝ Ծամիկ-Կոնակ, ըստ Խորենացու՝ Մամկոն գալիս է Հայաստան։
Ի՞նչ դեպքերի հիման վրա է առաջ եկել այս վեպը։ Այստեղ գտնում ենք երեք պատմական Տրդատների հիշողություն հարակցված ի մի։ Միջուկը կազմում է Տրդատ Բ-ը։
ա)Տրդատ Բ-ի հորը, Վաղարշին, դավադրությամբ, ինչպես տեսանք, իր կնոջ հետ տանում են բանտ, ուր և մեռնում է նա։
բ)Ազատվում է Վաղարշի որդին, Տրդատ Բ-ը, որ հետագայում պարսիկներից փախչում է հռոմեական երկիրը, և Հայաստանը ենթարկվում է պարսիկներին։
Տրդատ Բ-ի երկու թշնամիները վեպի մեջ վերածվել են մեկի։ Քանին որ նա հռոմեացիների հետ շատ շուտով հաշտվում է ձեռնատու պայմաններով, և այնուհետև հռոմեացիները բարեկամ են դառնում հայերին, իսկ պարսիկները թշնամական հարաբերության մեջ, ուստի վեպը, ըստ Ագաթանգեղոսի պատումի պահել է Տրդատի և իր հոր համար մեկ թշնամի - պարսիկները։ Բացի այդ՝ ինչպես որ վիպասանքի մեջ Մեծն Տիգրանի թոռ Արտաշեսը դարձել է մի երեխա , որին փախցնում են պարսիկների մոտ, նույնպես և այս վեպի մեջ հռոմեացիների մոտ փախչող Տրդատը դարձել է երեխա։ Դա վիպական գիծ է․ իդեալական հերոսը չի կարող մեծ հասակում փախչել․ նա մանուկ հասակում է փախչում հարազատ երկիր։ Շարունակենք համեմատությունը ։
դ)Հռոմեացիների օգնությամբ իշխել են Հայաստանում մի քանի Տրդատ անունով թագավորներ ։ Այսպես՝ Տրդատ Ա-ը Հռոմում է թագադրվել։ Նույնիսկ Տրդատ Բ-ին հռոմեացիներն օգնել են Շապուհ Ա-ի դեմ, որ մտել էր Հայաստան․ և վերջապես՝ Տրդատ Գ-ը, որ պատմական անձ է, թագավորել է վերջնապես 297 թվականին օգնությամբ հռոմայեցի