Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարում էր իրենց ավանդական բանահյուսությունը, բերանացի վեպերն ու պատմական երգերը և իրենց ուրախության ու կոծի բանաստեղծությաւնը։Դա նաև շինականության հոգևոր սնուդն էր,Փ. Բուգանգը (Գ. 18)գրում է, թե եխառնադանճ բազմութիւն մարդկան ժողովրդոց նախարարացն և կաո ջինականութեանն, «դեգեբեալ մաշէին… ի հնութիւն հեթանոսութեանց բովորութեանց, բարբարոս խուժադուժ միտս ունելով։ Եւ թխրեանց էրգո առասպելաց, զվիպասանութեանն սիրեցեայք ի փոյթ կրրթութևանցն, և նմին հաստացետլք,և ի նոյն հանապազորգեալք»։

Ազնվականության այդ ավանդական բանահյուսությունը պիտի կազմեր հիմունք մեր գրավոր բանաստեղծության, որի մեջ պիտի ցոլար հայ ազգի հատուկ հանճարը, եթե միայն մեր գրականությունը գրերի գյուտից հետո շարունակեր իր սեփական ճանապարհով ընթանալ։`Բայց մեր ազնվականությունը, գրի միջոցով չմշակեց իր բանաստեղեության տեսակները, Նրա բանահյուսությունը տեղի տվավ եկեղեցական գրականության առաջ, եվ այլյոպես էլ չէր կարող լինել, դա անխուսափելի էր, Եթե նույնիսկ հին մեծ մշակույթ ունեցող ազգերի մեջ, ինչպես էին հույներն ու հռոմայեցիք, նրանց հարուստ գրականությունը ոչ միայն ետ մղվեց քրիստոնեական գրականության առաջ, այլև մինչև անգամ հետզհետե մոռացության տըրվեց, ապա հայոց նախնական ըանահյուոությունը չէր կարող դիմանալ նոր հոսանքի առաջ։

Քրիստոնեությունը հայերի մեջ մտել էր այն երկարատև խաղաղության միջոցին, որ 8֊րգ դարի վերջերում հասատատվել էր պարսիկների ու հռոմայեցիների միջև, Դրա հետևանքով հայերն սկսել էին ավելի սերտ հարաբերությամբ կապվել կուլտուրապես իրենցից ավեչի բարձր քրիստոնյա հարևանների - հույների հետ, Բայց այդ կապը սկզբում դեռ ավեչի քաղաքական էր, քան կուլտուրական, Երկարամյա պատերազմները 340֊ական թվականներից սկսած՝ արգելք էին եղել քրիստոնեական ուսմանը տարածվելու հայ ժողովրդի մեջ, Հայերը պաշտոնապես և անունով միայն քրիստոնյա էին գարձած, բայց շատ կողմերում իշխում էր դեռ թանձր կռապաշտությունը։Ապա՝ հոգևորականներն իրենք էլ դեռ ընդհանրապես չափազանց տգետ էին և քիչ էին մատահոգված Հայաստանում քրիստոնեությունն իրապես հաստատելու գործով։ Բայց և այնպես այդ նոր հարուստ գառը, եկեղեցականությունը, համեմատաբար ավեչի զարգացած էր և իր անձնական փառասիրական ձգտումներից հետո՝ հետզհետե ավելի էր հոգում եկեղեցու համար։ Ուստի ավելի նա կարիք զգաց գրի ու գրականության, քան թե ազնվականությունը, որ չկարողացավ նույնիսկ ազգային անկախությունը պահպաներ Հայերեն լեզվով գրականությունն ամենից առաջ եկեղեցուն էր հարկավոր պարսկական և հունական ոտնձգությունների դեմ տջողությամբ պայքարելու համար։

2. Մեսրոպ Մաշտոց և հայերեն գրերի գյուտն ու գրականության սկիզբը։ — Աոաջին մարդը, որ հոգացել է հայերեն գրի ու գրականության կամ, ինչպես այն ժամանակ ասում էին, դպրության մասին, է Մեսրոպ Մաշտոցը։ Նա հիմք է դրել հայ գրականության ե հայերեն լեզվով դպրոցի, Ժամանակի տնտեսական, դասակարգային և քաղաքական պայմաններն 70