ների հևա իրեն մեկ֊մեկ նվիրում էր ճգնության, նրանց հետ դնում,մտնում էր քարայրերը։ Բայց այդ ժամանակ, երբ նրան կանչում էին որևէ գործի համար, նա իսկույն ճգնարանից իջնում, օգնում էր կանչողներին՝ ինչով որ կարող էր, նա իր ճգնությամբ մեծ հռչակ է վայելում,«Ծանոթական ե հաճոյ չինէր Աստուծոյ և մարգկան», - գրում է Կորյունը։ Թե որտեղ է եղել նրա ճգնության վայրը, այդ մասին լռում է կենսագիրը։ Բայց պատմվածքների ընթացքից երևում է, որ Մաշտոցի մենարանը գտնվել է Գողթնի սահմաններին մոտիկ մի բարձր տեղում. Ավանդությամբ գա եղել է՝ Գողթնին կից Երնջակ գավառում, այնաեղ, ուր կար, գուցե և այժմ Մեորոպավանք կամ Մեսբոպավանիս, Մսրավանիս գյուղը։
Մաշտոցի նման անձը չէր կարող մինչև վերքն առանձնացած ճգնավոր գալ, թեկուզ մի քանի աշակերտների հետ։ նա աշխարհի մարդ էր, ծառայած մարդ, աշխարհական ու զինվորական կարգերին հմուտ. ինչքան էլ «մերկանում է իրենից իշխանակիր ցանկությունները», չի կարում աշխարհից և անգործության չի մատնում իրեն, ինչ էր նրա գործողությունն իր կյանքի այս երկրորդ շրջանի սկզբում. Արդարև, հայերը մի դար առաջ պաշտոնապես քրիստոնյա էին դարձել, բայց, ինչպես ասվեց վերևում, միայն անունով էին քրիստոնյա, «առանց քրիստոնեության անունը», - գրում է Փ. Բուզանդը (Գ. 13)։ Ուստի Մաշտոցն իր ճգնարանից ելնելով սկսում է պայրապել «առաքելական» գործով, այսինքն քրիստոնեություն է քարոզում։ Նա իր աշակերտների հետ դնում, իջնում է Գողթն գավառը. Որովհետև արդեն հռչակված էր նրա անունը, նա լավ ընդունելություն է ստանում տեղի իշխանից և նրա օգնությամբ տեղացիներին քրիստոնյա է դարձնում․ Գերեց ամենքին հայրենական ավանդություններից և սատանայական դիվապաշտ ծառայություններից, գրում է Կորյունը, Բայց Մաշտոցն այնքան միամիտ չէր, որ կարծեր, թե գողթնեցիք իսկապես քրիստոնյա դարձան, ինչպես ինքը կցանկանար։ Անշուշտ նրանք էլ միայն է քրիստոնեության անուն առան». Հեթանոսությունն իր առասպելներով ու վեպերով Մաշտոցից հետո դեռ երկար դարեր ապրեց Գողթնում, Եվ Գողթնը մենակ չէր, երբ գողթնեցիք քրիստոնյա, դարձան, այնտեղից էլ արագ զանազան կերպարանքներով փախան ընկան կողմերը», - գրում է Կորյունը։ Այդ նշանակում է, որ հալածվելով, իրենց կուռքերն առել, փախել, ապաստանել են կողմերում, որ է՝ Մասիսից բռնած Արաքսի երկու կողմում մինչև Նախիջևան և Հուդա, մինչև Գողթն գավառի սահմաններ։
Այդ ժամանակ Մաշտոցը մտածում է Հայոց բոլոր աշխարհի ժողովրդի մասին և դրա համար հոգալով՝ կրկնում է․ Տրտմություն է ինձ համար և սրտի ցավերն իմ եղբայրների և ազգայինների համար․ Նա այդ հոգսերով պաշարված՝ մտածմունքի ծփանքի մեք ընկած տևում է, թե ինչ ելք գտնի ժողովրդին իր տխուր գրությունից հանելու, ամբողջ Հայաստանում քրիստոնեությունը հաստատելու համար. Ելքը հայերեն լեզվով ուսումն ու գրականությունն էր, ֊քրիստոնեությունն ասորիներից և հույներից էր մտել Հայաստան, եկեղեցու պաշտոնյաներն իրենք մասամբ դեռ ասորիներ և հույներ էին, որոնք մուտք էին գործել Հայաստան իբրև