Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ցուցիալ զասացեալսն ի նման՝ լցաի և ինքն տրտմութեամբ, և արտասուռք պաղատէր առ աէր» Այնուհետև նրանք, ինչպես մինչր վերջերս ամու հայ կանայք տնում էին, ուխտ են գնում վանքերը՝ ասաուծուղ զավակ խնդրելով․ առատ նվերներն են տալիս վանքերին։ Վերջապես նրանք մի որդի են ունենում, մեծ ուրախություն են անում գրեթե ամբողջ քաղաքով, և հանդեսով մկրատում, անունը դնում Ալեքսիանոս֊ այր աստուծոյ։ Կրոնական ուսում, նույնիսկ փիլիսոփայություն և հռետորություն են սովորեցնում նրան, տղան ինքն էլ շատ ուսումնասեր էր «և օր ըստ օրե վառեր ի սէրն աստուծոյ։ Ծնողնրի ուզացն էլ դա էր։ Նրանք ուրախ էինմ « քանզի էր Ալեքսիանոս զարդարեալ ամենայան առաքինութեամբ, և ոչինչ փոյթ էր նմա մեծութիւն և երևելի փառքն ծնողացան, այլ հեզ էր և խոնարհ և հանդարտ և իմաստում»։ Ահա ընդհանրապես սրբերի ներքին բարեմասնություննները մանկական հասակում։ Բայց նա օժտված է և մարմնական կողմից, ինչպես հաճախ պատմվում է վարքագրությունների մեջ սրբերի մասին․ « Եւ էր վայելուչ հասակաւ և գեղեցիկ պատկերաւ արեգակնակերպ սեակաւ, և ունէր ձայն ղօրաւոր և քաղցր իբրև ղքնտրի»։ Ամենքին սիրելի է Ալեքսիանոսը, մեծ ապագա են մարգարեանում նրա համար։ Երանի են տալիս նրա հորը, որ այդպիսի զավակ ունի․ նա էլ ուրախացած ՝ այդ մասին պատմում է կնոջը։ Իսկ Ալեքսիանոսն ինքը վախենում է, որ մի գուցե իր ստացած բոլոր պատիֆները մոլօրեցնեն իրեն և ասստուծուն աղաչում է՝ « փրկել գնա ի խոստորեցուցիչ փառալ և ի մեծութենէ անտի», որպեսզի միայն աստուծուն ծառայի։ Երբ տասնութ տարեկան է դառնում, նրան, հակառակ իր կամքի, ամուսնացնում են Հռոմ քաղաքի թագավորներից մեկի դստեր հետ։ Հարսոնքի ժամանակ, երբ բազմությունը հավաքված է ուրախություն անելու, նա քաշվում է մի ղատ սենյակ։ Հայրը գնում, ասում է, «Որդեակ․ ընդէ՞ր եկիր այսօր, ոչ ապաքէն բազմութիւն քաղաքիս քազաւորաւն հանդերձ վասն քւ ժողովեալ են այսօր։ Արի որդեակ, առ կին քո և խօսեաց ընգ նմա և ուրախացիր»։ Ձեռից բռնում, տանում է կնոջ մոտ, Ալեքսիանոսը երբ կնոջը տեսնում է, ասում է նրան․ «Խաղաղութիւն ընդ քեզ, Հարսն Քրիստոսի երկնաւոր փեսային»։ Կինը պատասխանում է․ « Ողորմութիւնն աստուծոյ հասցէ քեզ ի թիկունմ, ընտրեալդ յասուծոյ երկնաւոր թագաւորին» Հարսանիքի ուրախությունը վերջացնում է․ նրանց մտցնում են առադաստ Ալեքիսիանոսն աղոթք է անում»։ «Եվ եղե ձայն իմանոլի յերկնից յոդւո նորա որ տսէր։Ել ի տանե քումմէ և եկ զկնի իմ աղքատութեան ճանապարհաւ»։ Ալեքսիանոն արդեն գիտե, թե ինչ անի։ Նա մատանին հանում տալիս է կնոջը, որ պահի, և հայտնում նրան, թե գնում է եկեղեցի աղոթելու, և հակառակ կնոջ կամքին դուրս է գալիս, գնում եկեղեցի աղոթում, դարձյալ քաջալերիչ ձայն է լսում երկնքից։ Գնում է ծովափ, նավ է նստում, հեռանում է երբ ցամաք է դուրս գալիս վաճառում է իր ունեցածը, տալիս է աղքատներին, ինչպես վարվում են սովորաբար սրբերը, և ինքն աղքատի հագուստով գնում է Ուռհա քաղաքը և եկեղեցու դռանը