Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այլ սարաուցեալ էին.
Եւ այլ մեծամեծք նախարարացն,
Եւ աւագ տանուտէրք, ազատանին,
Սոյնպէս և զօրքն արքունի,
Յիւրաքանչիւր տունս, յիւրաքանչիւր կայեանս,
Յիւրաքանչիւր դադարս դադարեալ էին։
Եւ ոչ ոք էր՝ որ մնացեալ էր առ թագաւորին.
Եւ ոչ գունդ և այրևձի.
Բայց միայն սակաւ սպասաւորօք հանդերձ,
Եւ որսոցն պառականօք,
Եւ ռահվիրայ մարդկաւն,
Եւ խառնաղանջ խորանապահ զօրուն,
Եւ ռամիկսպաս զօրօքն,
Եւ Տիկնաւն հանդերձ,
Եւ արքայորդին մանուկն Արշակ։
Բուզ., Գ. 20

Երբ նախարարները, իշխանները և գործակալներն իմանում են թագավորի գերվելու եղելությունը, ժողովվում են, պատրաստվում, ընկնում են թշնամու ետևից։ Թեպետ չեն հասնում նրան,

Սակայն հասանէին, առնուին
Զկոզմ ի Պարսից աշխարհէն,
Առ հասարակ մարդակոտոր առնէին,
Եւ զաշխարհն յայրեաց և յաւար դարձուցանէին։

Ապա Տիրանի գերության վրեժն առնում են պարսիկներից։ Մամիկոնյանների փոխանակ գործում են նրանց փեսաները, Անդոկ Այունին և Արշավիր Կամսարականը, որոնք հռոմայեցոց կայսրին օգնության են բերում, սոսկալի պարտություն հասցնում պարսիկներին.

Ապա հասեալ ի տուընջէն ժամուն,
Անկանէին ի վերայ թագաւորին Պարսից,
Ընդ սուր զամենայն բանակն հանէին,
Եւ ոչ զմի ոչ ապրեցուցանէին։
Եւ առին զկապուտ զաւար բանակին,
Եւ զկանայս թագաւորին և զբամբիշն,
Եւ զբանսկան ընդ նոսին,
Եւ զինչս և զստացուածս նոցին,
Ընդ նմին ի գերութիւն վարէին,
Զկանայս նոցա և զգանձս,
Եւ զկեանս և զկազմած նոցա։
Բայց միայն թագաւորն պրծեալ մազապուր,